• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Մայիսի 25-ի վաղ առավոտյան... 00:03
Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ 18:46
Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ 17:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հպարտ եմ արծաթե մեդալը նվաճելու առիթով. Արթուր Դավթյանը Փարիզում գործող Հայաստանի օլիմպիական տանը հանդիպել է երկրպագուների հետ
Հասարակություն
11:4406 Օգս, 2024

Հպարտ եմ արծաթե մեդալը նվաճելու առիթով. Արթուր Դավթյանը Փարիզում գործող Հայաստանի օլիմպիական տանը հանդիպել է երկրպագուների հետ

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող Հայաստանի օլիմպիական տանը, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիչ Հայկ Նազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ներկայության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր մարմնամարզիկներին Փարիզ-2024-ում գրանցած արդյունքների համար՝ Կարեն Գիլոյանը շեշտել է՝ նրանք արել են առավելագույնը:

«Վահագնը բավական լուրջ արդյունք գրանցեց և փայլուն մրցելույթ ունեցավ, իսկ Արթուրն արեց այն, ինչը չափազանց բարդ էր, շատ սառնասրտորեն ու գեղեցիկ կատարեց իր գործը: Շնորհավորում եմ նաև մեր մարզիչներին քրտանաջան աշխատանքի համար: Վստահ եմ՝ կլինեն նոր հաջողություններ և դուք կփայլեք ձեր գիտելիքներով ու հմտությունները կիսելու ունակությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության հանձնառությունը՝ աջակցելու հայ մարզիկներին, խրախուսելու սպորտի զարգացումը:

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ևս ողջունել է մարմնամարզիկներին ու շնորհակալություն հայտնել հպարտության և հուզմունքի պահեր պարգևելու համար. «Ամբողջ Հայաստանը և սփյուռքը մեկ մարդու պես հետևում էր ձեր ելույթներին: Եվ դուք հիանալի էիք: Բոլորս անհամբեր էինք տեսնելու առաջին մեդալն Օլիմպիական խաղերում: Աննկարագրելի զգացողություններ ապրեցինք: Ձեր հաջողություններն ու հաղթանակներն ամբողջ Հայաստանինն են: Ուրախ ենք, որ Փարիզում առաջին անգամ նաև Հայաստանի օլիմպիական տուն է գործում, որը Հայաստան-սփյուռք միասնության խորհրդանիշն է»:

Ներկաներին ողջունել է նաև Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան՝ ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է: Շնորհավորելով Արթուր Դավթյանին՝ Փարիզի փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Օլիմպիական հաջորդ խաղերում նա արդեն ոսկե մեդալակիր կդառնա. «Ուրախ ենք, որ Օլիմպիական արծաթե մեդալը նվաճեցիք հենց Փարիզում, և այդ առումով Փարիզը Ձեզ համար առանձնահատուկ վայր կլինի: Հայաստանը թե՛ Փարիզի, թե՛ առհասարակ Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է»:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար:

«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի: Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվել են հայ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր բաժանել:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ընդգծել՝ նվաճած յուրաքանչուր մեդալ ծանր աշխատանքի արդյունք է. «Հասել ենք այն մակարդակին, որ բրոնզե ու արծաթե մեդալները սկսել են մեզ չգոհացնել. սա մեծ ձեռքբերում է մեզ համար: Այդուհանդերձ, նվաճած ցանկացած մեդալ մեծ պատիվ է և առաջին հերթին նպաստում է մեր երկրի հեղինակության բարձրացմանը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էապես մեծացրել է ուշադրությունը հայկական սպորտին. արվում են հսկայական ներդրումներ, որոնք, անկասկած, իրենց արդյունքը տալիս են: 2027 թվականին Հայաստանում անցկացնելու ենք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ ի պատիվ մեր մարզիկների, մարզիչների և ՀՀ կառավարության գործադրած ջանքերի: Մեզ համար դա շատ նշանակալի և կարևոր փորձություն է, և վստահ եմ՝ պատվով ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Երևանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերի, ինչպես նաև Հայաստանում առաջիկա տարիներին տարբեր մարզաձևերից անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպմանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի օլիմպիական տունը գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ:

Դիտումների քանակ121
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության վերաբերյալ նոր փաստաթղթեր են բացահայտվել. ինչպես կվարվի ԿԸՀ-ն 17:4325 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է ուժեղացված ծառայությունը 17:3425 Մայ, 2026
  • Հունվար-ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.9% 17:2125 Մայ, 2026
  • Իրանը ցանկանում է վճարներ գանձել Հորմուզի նեղուցում «ծառայությունների» համար 17:0925 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Կրեմլի խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և գազի գնին 17:0025 Մայ, 2026
  • Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով 16:5825 Մայ, 2026
  • Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են. ՊՆ 16:4725 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 16:2525 Մայ, 2026
  • Վերջին շրջանում ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանություն դիմելիությունն աճել է. ՆԳ նախարար 16:1725 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ու Կատարի դեսպանն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 16:1525 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 16:0325 Մայ, 2026
  • Կրթաթոշակային մրցույթ՝ Ռումինիայում ուսանելու նպատակով 15:4425 Մայ, 2026
  • Ապագա համաձայնագիրը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել. Թրամփ 15:4025 Մայ, 2026
  • «Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 15:3225 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1% 15:2325 Մայ, 2026
  • Սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:1025 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ ԱԳ նախարարը փաստաթղթեր կստորագրեն 15:0025 Մայ, 2026
  • «Մենավոր ծառը» անիմացիան՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում 14:5325 Մայ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել 14:4225 Մայ, 2026
  • Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը 14:3225 Մայ, 2026
  • Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը 14:2125 Մայ, 2026
  • Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան, Մարության. ընտրական ցուցակների ամենահարուստ առաջատարները 14:1025 Մայ, 2026
  • Գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5625 Մայ, 2026
  • Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ 13:4325 Մայ, 2026
  • Ամաչում եմ, որ հայկական ազգանուն եմ կրում. Մարգարիտա Սիմոնյան 13:3125 Մայ, 2026
  • Պուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The Guardian 13:1725 Մայ, 2026
  • Լուրեր 13։00 | «Հալյուցինագեն սնկերից» մինչև «սով»․ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները ՀՀ-ի մասին 13:0025 Մայ, 2026
  • Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 12:5925 Մայ, 2026
  • Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված 12:4425 Մայ, 2026
  • Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 12:3625 Մայ, 2026
  • Թրամփը մտադիր է պահպանել Իրանի շրջափակումը մինչև պատերազմի ավարտը 12:2325 Մայ, 2026
  • Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ 12:1025 Մայ, 2026
  • Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:5925 Մայ, 2026
  • Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները 11:4825 Մայ, 2026
  • «Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս 11:3925 Մայ, 2026
  • Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար 11:3125 Մայ, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց 11:2425 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը 11:1525 Մայ, 2026
  • Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ 10:5925 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա 10:4425 Մայ, 2026
  • Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան 10:2725 Մայ, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ 10:1025 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ընդդիմությունը փորձում է կեղծ թեզերով սարսափեցնել հանրությանը. քաղաքագետ | 25.05.2026 10:0025 Մայ, 2026
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին 09:4525 Մայ, 2026
  • Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 09:3225 Մայ, 2026
  • Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0725 Մայ, 2026
  • Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 08:4825 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2725 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0425 Մայ, 2026
  • Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ 00:0325 Մայ, 2026
  • ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին 23:0524 Մայ, 2026
  • ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի 22:3824 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան 22:0024 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5424 Մայ, 2026
  • Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ 21:2024 Մայ, 2026
  • ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում 21:1424 Մայ, 2026
  • Հասարակական ցավը՝ քաղաքական տեխնոլոգիա. արտահոսած փաստաթղթերից մինչև զինված սպառնալիքներ 21:0424 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Ովքեր են ընտրական ցուցակների ամենահարուստները. ով ինչ է հայտարարագրել 21:0024 Մայ, 2026
  • Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին 20:4224 Մայ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն | Հարցազրույց Շահանե Հալաջյանի հետ 20:2124 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:0924 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.05.2026 19:0924 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն 15:1424 Մայ, 2026
  • Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ 14:2124 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով 14:0824 Մայ, 2026
  • Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներ 14:0024 Մայ, 2026
  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ 13:1224 Մայ, 2026
  • Եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութ 13:0924 Մայ, 2026
  • Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել 13:0524 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:4824 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը 12:4624 Մայ, 2026
  • Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան 11:2924 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 11:1224 Մայ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 469 մլն դրամի հարկ է վճարել 10:5924 Մայ, 2026
  • Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար 10:4024 Մայ, 2026
  • Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել 09:5424 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:4824 Մայ, 2026
  • Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Նիկոլ Փաշինյան 08:1324 Մայ, 2026
  • Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին 00:4224 Մայ, 2026
  • Լավ կյանքի ինդեքսում ՀՀ-ն աշխարհում 61-րդ հորիզոնականում է 00:2724 Մայ, 2026
  • Ամերիկահայ ականավոր գործիչների մեծարման միջոցառում Ֆիլադելֆիայում 00:0924 Մայ, 2026
  • Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Խաղաղության կորպուսի» 31-րդ խմբի ծառայությունը 23:5123 Մայ, 2026
  • Վարորդական վկայականի քննությունների կարգում մոդելային փոփոխություն կլինի. ՆԳՆ 23:3323 Մայ, 2026
  • Լավ լուր՝ Վայք համայնքի բնակիչների համար․ Վայոց ձորի մարզպետ 23:1523 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց 22:4923 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4023 Մայ, 2026
  • Վերականգնել ենք մեր ԶՈւ ամբողջ կարողությունը. Ղալիբաֆ 22:2423 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP 22:1923 Մայ, 2026
  • Խաղի նոր կանոններ վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում. գործընթացը կարագացնի գրավոր ընթացակարգը 22:1223 Մայ, 2026
  • Ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր. ԲՀԿ-ն բարեգործության անվան տակ անվճար շինանյութ է տվել 21:5723 Մայ, 2026
  • «Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ 21:4723 Մայ, 2026
  • Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ 21:2723 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Շատինի նախկին համայնքապետը հողամասերը ապօրինի վաճառել է իր հորաքրոջն ու կնոջ եղբորը 21:0023 Մայ, 2026
  • Սեզոնային գրիպ. պատվաստման հանդեպ վստահությունը մեծանում է 20:5823 Մայ, 2026
  • Հայ մեղվաբույծներն ու ոլորտի մասնագետները՝ մեկ հարթակում 20:5223 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 20:4623 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել. Ռուբիո 20:3623 Մայ, 2026
  • «Գույների թռիչք»՝ Բնության պետական թանգարանում 20:2323 Մայ, 2026
  • Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա 20:0823 Մայ, 2026
  • Փորձ է արվում Հայաստանն օգտագործել ՌԴ-ին վնասելու համար. Լավրով 19:4923 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015