• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել... 21:00
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վերականգնվել է թանգարանային ֆոնդի համալրման պետական ծրագիրը. Ալֆրեդ Քոչարյանն ամփոփել է 2023 թվականը
Հասարակություն
20:2725 Դեկ, 2023

Վերականգնվել է թանգարանային ֆոնդի համալրման պետական ծրագիրը. Ալֆրեդ Քոչարյանն ամփոփել է 2023 թվականը

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով: Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է հուշարձանների պահպանության և մշակութային ժառանգության ոլորտներում կատարված հիմնական աշխատանքները՝ սկսելով օրենսդրական բարեփոխումներից:

Շրջանառվում է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին լրամշակվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը 1998 թվականից հետո բովանդակային մշակման ենթարկվել էր ընդամենը մեկ անգամ: Այս օրենքի շրջանակում ընդունվելու է 3 ենթաօրենսդրական ակտ. «Դրանցից մեկը վերաբերում է հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակներին: Հաստատվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները: Երրորդ կարևոր կետը պատմության և մշակութային հուշարձանների պահպանական պարտավորագրի հաստատված ձևն է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ այս պահին ԱԺ-ում է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը, որը թանգարանների գործունեությունը համակարգող կարևոր օրենսդրական փաստաթուղթն է: Շրջանառվում են նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքները:

Անդրադառնալով հուշարձանների պահպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ հուշարձանների վերականգնման նպատակով պետական բյուջեից հատկացումները կազմել են 396.2 մլն ՀՀ դրամ:

Հուշարձանների վերականգնում

Իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, որոնց մի մասն ավարտվել է, մյուս մասը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին մրցութային փուլում են գտնվում 9 հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր: Ըստ փոխնախարարի՝ նորահայտ հուշարձանների կարգավիճակ է ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 օբյեկտ, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն:

Ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը

Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է՝ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, որը թեև դեռևս չի ընդգրկում ամբողջ պատմական տարածքը, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Մշակվել են նաև հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը: Դրանք ներառելու են տոմսավաճառի, հուշանվերների սենյակներ, սանհանգույց և այլն։

Ավելացել են թանգարանների այցելությունները

Անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ 2023 թ. թանգարանները հյուրընկալել են 1 մլն 200 հազար այցելու: 2023 թ. թանգարաններին հատկացվող պետական միջոցները կազմել են շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 2,2 մլրդ՝ ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններին:

«Ստեղծվել է «Թանգարանների զարգացման և կառավարման» հիմնադրամը, որի նպատակն է որոշակի գործառույթների շրջանակում հնարավորություն տալ թանգարաններին՝ բարելավել իրենց հանրահռչակումը, ավելացնել այցելուների հաճախելիությունը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Հրազդանի երկրագիտական թանգարանը միացել են Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղեր, որը, ըստ փոխնախարարի, հնարավորություն է մարզային թանգարանների համար՝ կիրառելու Պատմության թանգարանի փորձն ու հնարավորությունները և ապահովելու արդյունավետ զարգացում:

Թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ

Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է՝ ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը: «Ծրագիրն արդեն պատրաստ է. մյուս տարի կլինի տեխնիկական հագեցվածությունը: Ամռանը նախատեսում ենք այն ամբողջությամբ ավարտին հասցնել և հասանելի դարձնել այցելուների համար»,- ասել է Ա. Քոչարյանը:

Ոլորտի թափանցիկության ապահովման տեսանկյունից փոխնախարարը կարևորել է մշակութային արժեքների արտահանման գործընթացի կազմակերպման նպատակով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի (www.trade.gov.am) ստեղծումը:

Վերականգնվել է թանգարանային ֆոնդի համալրման պետական ծրագիրը

Մշակութային հաստատությունների կապիտալ-գույքային հագեցվածության մասին խոսելիս Ալֆրեդ Քոչարյանն ասել է, որ վերականգնվել է 2009 թ.-ից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը: Այս նպատակով պետական հատկացումները կազմում են 44 մլն 320 հազար դրամ:

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս առավել հիմնավոր և պրոֆեսիոնալ փորձաքննություն իրականացնելու»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը: Վերանորոգվել են նաև Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման շինարարական աշխատանքները:

14 արժեքով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, 14 արժեքով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը, իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր ՀՀ 50 համայնքներում և Ջավախքում:

«Գյումրիի դարբնության ավանդույթը» գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությամբ ամրագրված ձեռքբերումներին: Նա, մասնավորապես, շեշտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի գրանցման կարևորությունը: Նշվել է նաև, որ միջազգային համագործակցության համատեքստում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով 175000 ԱՄՆ դոլար կհատկացվի Երերույքի տաճարի վերականգնմանը:

Մասնակցություն Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան մայրաքաղաք տոնավաճառին

«Հայաստանն առաջին անգամ տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան մայրաքաղաք տոնավաճառին: Այն լայն մասսայականություն վայելող միջոցառում է, որի շրջանակում հազարավոր մարդիկ հաղորդակցվում են հայկական մշակույթին»,- ասել է Ա. Քոչարյանը:

Մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման և միջազգային գործընթացներում գործուն մասնակցության տեսանկյունից Ալֆրեդ Քոչարյանն առանձնակի շեշտել է այն հանգամանքը, որ Հայաստանն ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի Կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրության կոմիտեի անդամ՝ չորս տարի ժամկետով:

Դիտումների քանակ35
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ 14:5418 Օգս, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր 14:4818 Օգս, 2026
  • Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները 14:4618 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին 14:4118 Օգս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 14:3318 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 14:3018 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3018 Օգս, 2026
  • ՏՏ ոլորտի շրջանառությունն առաջին կիսամյակում 14.3 տոկոսով աճել է 14:1418 Օգս, 2026
  • «ԱՄԱՌ» ՍՊԸ կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 13:5718 Օգս, 2026
  • ՀԿԿ աշխատակիցների երեխաների աշխատանքները՝ ԺԱԹ-ում 13:4418 Օգս, 2026
  • Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ 13:3218 Օգս, 2026
  • Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում 13:2318 Օգս, 2026
  • Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 13:1518 Օգս, 2026
  • Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ 13:1318 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | 341 մլրդ դրամ՝ 6 ամսում․ ինչն է նպաստել ՏՏ ոլորտում շրջանառության աճին | 18.08.2026 12:5918 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը 12:5218 Օգս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 12:3918 Օգս, 2026
  • Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան 12:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:2218 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան 12:1518 Օգս, 2026
  • 2026-ի 6 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է, սպանության փորձերի թիվը՝ աճել 12:1018 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 12:0218 Օգս, 2026
  • Այս գիշեր Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ԱԹՍ 11:5918 Օգս, 2026
  • Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5518 Օգս, 2026
  • Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ 11:4618 Օգս, 2026
  • Անկարայի և Լոնդոնի հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն. Էրդողան 11:4318 Օգս, 2026
  • Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան 11:3218 Օգս, 2026
  • Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:1918 Օգս, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 11:1118 Օգս, 2026
  • Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը 11:0318 Օգս, 2026
  • ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք 10:5118 Օգս, 2026
  • Երևանում երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են 10:2718 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:2418 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը 10:1218 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | «Վարչաֆեստ 2026» երաժշտական մրցույթ-փառատոնին մեծ տոնախմբություն է սպասվում. վարչապետ 10:0018 Օգս, 2026
  • Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին 09:4718 Օգս, 2026
  • Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:3918 Օգս, 2026
  • Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը 09:1318 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0018 Օգս, 2026
  • Գրքային ջերմ միջավայր՝ «Գրականգառ»-ում 08:4818 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3018 Օգս, 2026
  • Օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում. վարչապետ 08:1218 Օգս, 2026
  • «Հայաստան. բաց դուռ»՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին 00:5118 Օգս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 00:1518 Օգս, 2026
  • «Փոքրիկ իշխանը»՝ նոր մոտեցմամբ. հրավիրում է ԳԱԿ Փոքր թատրոնը 23:4617 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 23:1817 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ 23:0017 Օգս, 2026
  • Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 22:4717 Օգս, 2026
  • Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար կարող են սահմանվել հաշվառման և երթուղիների նոր կանոններ․ Զբոսաշրջության կոմիտե 22:2517 Օգս, 2026
  • Բովանդակային խոսք, փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիք և պոեզիա. խայտաբղետ ելույթներ՝ ԱԺ նիստում 22:0917 Օգս, 2026
  • Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան 21:5117 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 21:3217 Օգս, 2026
  • Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը 21:2517 Օգս, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 21:0417 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն 21:0017 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեկ հրահանգով հոսանքազրկվել է մի ամբողջ խոշորացված համայնք․ բանավեճ ԱԺ-ում 21:0017 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 17. 2026 20:5217 Օգս, 2026
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026
  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք 19:0217 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն. ՔՊ պատգամավոր 19:0017 Օգս, 2026
  • Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը 18:5417 Օգս, 2026
  • Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 18:4317 Օգս, 2026
  • Քրիստափոր Կոլումբոսի նավի կրկնօրինակը կանգ է առել Լիվերպուլում. «Այլ լուրեր» 18:3417 Օգս, 2026
  • Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից 18:2817 Օգս, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Օմանը, եթե այն խոչընդոտի ԱՄՆ-Իրան բանակցությունները 18:2117 Օգս, 2026
  • Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են 18:1417 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը 18:0817 Օգս, 2026
  • Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին 17:5817 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան 17:5017 Օգս, 2026
  • Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան 17:4217 Օգս, 2026
  • Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները 17:3817 Օգս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60-օրյա ժամկետը այլևս ուժի մեջ չէ 17:3017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2217 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 17:2217 Օգս, 2026
  • Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին 17:1617 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 62%-ով ավելի հարկ, աշխատավարձերի աճ ու նոր ենթակայան․ Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի մասին 17:0017 Օգս, 2026
  • Օրենսդրական փոփոխություններ՝ կառուցապատման ոլորտում 16:5417 Օգս, 2026
  • Հայ աշակերտները՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում 16:4217 Օգս, 2026
  • Քաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահին․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին 16:3117 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3017 Օգս, 2026
  • Ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց 16:2217 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան․ կայուն ապագան ձևավորվում է համագործակցությամբ 16:1417 Օգս, 2026
  • Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները խլել են երեք մարդու կյանք 16:0617 Օգս, 2026
  • Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել 15:5617 Օգս, 2026
  • «30 տարի ջուր ենք առել, խնայողաբար ճաշ ու սուրճ եփել». Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան 15:4717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:4217 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015