Եթե ՀԱՊԿ-ն իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն այն չի աշխատում. հայտարարել է Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ կառույցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վրա չի կարող ազդել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան: Խորհրդարանի ղեկավարի պնդմամբ՝ Հայաստանը կառույցի գործունեությունը տորպեդահարելու ցանկություն չունի, բայց եթե վավերացված փաստաթղթերը ՀՀ շահին հակասեն, Երևանը դրանց չի միանա: Սիմոնյանն անդրադարձել է նաև խաղաղության գործընթացին: