• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել... 21:00
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԼՂ նախագահի համար պետք է առաջնահերթություն լինի Ստեփանակերտը հակամարտության կարգավորման օբյեկտից բանակցությունների սուբյեկտ դարձնելը. Սամվել Շահրամանյան
Քաղաքականություն
19:1409 Սեպ, 2023

ԼՂ նախագահի համար պետք է առաջնահերթություն լինի Ստեփանակերտը հակամարտության կարգավորման օբյեկտից բանակցությունների սուբյեկտ դարձնելը. Սամվել Շահրամանյան

ԼՂ նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստում, ասել է.

«Ազգային ժողովի հարգելի նախագահ և պատգամավորներ, 

Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով:

Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ ու անխափան աշխատանքը: Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նախագահի ինստիտուտը, ում խնդիրն է պատասխանատվություն ստանձնել առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում։ Վերջինս իրականացնելու համար չափազանց կարևոր է իրականության սթափ գնահատումը և պատրանքներից ազատվելը: Հարգելի պատգամավորներ՝ ես չեմ պատրաստվում ներկայացնել նախընտրական ծրագիրը դրա դասական իմաստով։

Ակնհայտ է, որ ռազմական դրության պայմաններում գործող նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում անցումային ժամակահատվածի համար նոր նախագահ ընտրելու սահմանադրական կարգավորումների նպատակն այն էր, որ անմիջական ժողովրդաիշխանության արտահայտման եղանակով ընտրված նախագահի կողմից որևէ պատճառով ժամկետից շուտ պաշտոնից հեռանալու և իր նախընտրական ծրագրերը անավարտ մնալու պարագայում երկիրը չմտնի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների փուլ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկիզբ առած և նոյեմբերի 09-ի եռակողմ համաձայնագրով սառեցված արցախյան հակամարտության հերթական փուլը ոչ միայն անհնարին դարձրեց իրագործել գործող նախագահի նախընտրական ծրագիրը, այլ նաև առաջ բերեց մի շարք նոր անհետաձգելի խնդիրներ: Հետևաբար, ներկա իրադրությունում նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացնող թեկնածուն պետք է առավել կենտրոնանա ճգնաժամային իրավիճակի հաղթահարման, պետության առջև ծառացած գոյաբանական և ազգաբնակչության անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման վրա։ Վերջիններիս հիմնական դրույթներն ու նախանշվող գործողությունների արդյունքի տեսլական արդեն իսկ քննարկվել է խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քննարկումներին մասնակցած բոլոր պատգամավորներին՝ հնչեցված հարցադրումների, հայտնած կարծիքների և առաջարկությունների, ինչպես նաև արտահայտած մտահոգությունների համար։

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունը Ազգային Ժողովին ներկայացրած քաղաքական բոլոր ուժերին։ Հարգելի պատգամավորներ՝ Ձեզ արդեն իսկ ներկայացրած տեսլականի էությունը կարելի է ամփոփել հետևյալ սեղմ ձևակերպմամբ. պետության ամրապնդում և ներքին կայունության պահպանում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, նրա ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, երկրի տնտեսական զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի աստիճանական բարելավում և օրինականության ու կարգուկանոնի ամրապնդում։

Իսկ ինչ մարտահրավերների առջև է կանգնած ներկայիս Արցախը:

Հարգելի պատգամավորներ՝ գաղտնիք չեմ հայտնի, եթե ասեմ, որ Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախի Հանրապետության մասնակի, իսկ այնուհետ նաև լրիվ շրջափակումը մի շարք խնդիրներ է առաջացրել Հանրապետության համար։

Անկասկած է, որ առկա իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունենում ՌԴ-հավաքական արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտությունն ու ՌԴ Ուկրաինա պատերազմը: Այդ հակամարտությունն իր արտացոլումն է ստանում նաև մեր տարածաշրջանում՝ արցախյան հարցի կարգավորումը դիտարկելով որպես նշված հակամարտության շրջանակներում միմյանց դեմ իրականացվող քայլերի մի մասնիկ։

Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում, որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը, պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Իր հերթին Ադրբեջանը օգտվելով նշված, ինչպես նաև միջազգային դերակատարների առարկայական քայլեր չկատարելու փաստից, աստիճանաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 09-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով:

Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է: Դրան հակառակ, աշխարհաքաղաքական կենտրոններն առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող ծավալով։ Անկատար են մնում նաև միջազգային և մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումների իրագործումը։ Ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար այս պահին շահագրգռված չէ Ադրբեջանի նկատմամբ կիրառել ազդեցության կոշտ միջոցներ։ Ավելին, նույնիսկ իրատեսական են համարվում ինտեգրման օրակարգի շուրջ բանակցություներին Ստեփանակերտի ներգրավման հնարավորությունները: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվում: Ըստ այդմ ոչ իրատեսական և իրականությունից կտրված եմ համարում միջազգային իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները, քանի որ ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ պատերազմները չեն ծավալվում միջազգային իրավունքի շրջանակներում: Նշվածներն Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ։ Չնայած ՌԴ – հավաքական արևմուտք հակամարտության ու կողմերի հակադիր դիրքորոշումներին, պետք է արձանագրել, որ Արցախյան հակամարտության վերաբերյալ աշխարհում ձևավորվել է կոնսենսուս հետևյալ հարցերի շուրջ՝

1) Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հետևաբար Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա որոշակի կարգավիճակ,

2) Արցախն ու Հայաստանը պետք է ունենան ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ Լաչինի միջանցք։ Վերջինս ի հակառակ Բաքվի պնդումների՝ արդեն տևական ժամանակ է փակ է և պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաև տարածաշրջանային այլ ճանապարհներ ևս, սական դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին, կամ դիտվել դրան այլընտրանք,

3) Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Ընդ որում, այս հարցում, թե ՌԴ-ն և թե հավաքական արևմուտքը պատրաստ են տրամադրել հարթակ և հանդես գալ միջնորդի դերում, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը: Նշվածները հիմք են տալիս Արցախի արտաքին քաղաքականությունը կառուցել հենց այդ շրջանակներում։ Ուստի ապագա Նախագահի համար պետք է առաջնահերթություն լինի Ստեփանակերտը Արցախյան հակամարտության կարգավորման օբյեկտից, բանակցությունների սուբյեկտ դարձնելը։ Ընդ որում, կախված տվյալ պահին քննարկվող հարցերի շրջանակներից, բանակցությունների ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ։ Միակ պարտադիր պայմանը պետք է լինի բանակցությունների կազմակերպումը երրորդ երկրի կողմից՝ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների կատարմանը նրա տրամադրած երաշխավորությամբ։

Վստահ եմ շատերիդ մոտ հարց է առաջանում, թե արդյոք կարելի է բանակցել մի կողմի հետ, ով ցանկացած պահի պատրաստ է քաղաքական և նաև ռազմական ուժ կիրառել Արցախի նկատմամբ։ Եվ ինչի շուրջ պետք է կառուցել այդ բանակցությունը: Պատասխանն ինքնին ներառված է հարցի մեջ։

Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի առարկայական բանակցություններ վարել։ Հետևաբար, մեր առաջնահերթություններից է հասնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկության, գազի և էլեկտրականության կանոնավոր մատակարարումների վերականգնմանը, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացման ապահովմանը և այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը։ Նշվածներն իրականացնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տրամադրած հումանիտար օգնությանը, ապա առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ հումանիտար օգնություն տրամադրելու կարիք ընդհանրապես չի լինի։

Իր հերթին, ինչպես Ստեփանակերտ Ակնա, այնպես էլ Ստեփանակերտ Հադրութ, Ստեփանակերտ Սոթք և տարածաշրջանում գտնվող բոլոր ճանապարհների լիարժեք գործարկմանը Արցախը միշտ էլ կողմնակից է եղել, այլ հարց է, թե ինչպես պետք է ապահովված լինի այդ ճանապարհներով երթևեկողների անվտանգությունը։

Ակնհայտ է, որ ներկա իրողությունների պայմաններում, երբ նույնիսկ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքում Ադրբեջանը հափշտակում է Արցախի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կարմիր խաչի ուղեկցությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող կենսաթոշակային տարիքի բուժառուի, որևէ այլ ճանապարհի գործարկումն ինքնին խնդրահարույց է։

Ինչպես տեսնում ենք, նշված հարցերը բավականին ընդգրկուն են և կարող են և պետք է դառնան ապագա բանակցությունների քննարկման առարկա։

Անհրաժեշտ է նշել, որ Արցախ Ադրբեջան ուղիղ բանակցությունները բոլորովին էլ նոր խոսք չեն հակամարտության կարգավորման գործընթացում։ Վստահ եմ իրազեկ եք ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կազմակերպված, իմ կողմից գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որն ուներ բացառապես հումանիտար հարցերի կարգավորման շրջանակ: Ներկա իրողությունների պայմաններում բանակցային գործընթացի մասնակից դառնալուց առաջ միանգամայն անհրաժեշտ է, որպեսզի Արցախն իր պատկերացումներում ունենա բանակցությունների վերջնարդյունքի իր տեսլականը։ Այն արդեն իսկ ներկայացվել է Ձեզ, ԱԺ խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում և ընդհանրական կերպով կարելի ներկայացնել որպես Արցախը հայկական պահելու և այն սերունդներին փոխանցելու հրամայական: Նշվածից բացի անհրաժեշտ է արձանագրել Հանրապետության առջև ծառացած ընթացիկ խնդիրները ևս և հրատապ լուծումներ գտնել դրանց հաղթահարման ուղղությամբ։

Այսպես, առկա մարտահրավերներն իրենց բնույթով կարելի է դասակարգել երկու մասի՝ ա․ պետության և պետական իշխանության բնականոն գործունեության և ընդհուպ՝ դրանց վերացմանն ուղղված, բ․ հումանիտար աղետի սկիզբ դնող և ազգաբնակչության բնականոն ապրելակերպի խաթարմանն ուղղված։ Նշվածները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվել և ներկայումս էլ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, որոնք սակայն իմ գնահատմամբ բավարար չեն և կարիք կա ցուցաբերելու նոր մոտեցումներ։ Վերջիններս արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է կոնսոլիդացնել ինչպես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ամբողջ կարող ներուժը, այնպես էլ՝ ներգրավել Սփյուռքի հնարավորությունները։ Նշվածը ենթադրում է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, արձանագրել, որ Արցախը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և ուժերը կենտրոնացնել միայն ու միայն մեկ հիմնական խնդրի լուծման, այն է՝ Արցախը պահել հայկական։

Ըստ առաջնահերթությունների իրականացվող աշխատանքները պետք է դասակարգվեն հետևյալ կերպ՝

1) ազգաբնակչության անվտանգության ապահովում, հումանիտար և առողջապահական հրատապ խնդիրների լուծում, սոցիալական արդարության վերականգնում, պետության պաշտպանունակության բարձրացում,

2) պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,

3) բնակչության սոցիալ կենցաղային պահանջմունքների լիարժեք բավարարում։ Նշվածներից յուրաքանչյուրի համար ծրագրվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնցում էլ հենց կներգրավվեն բոլոր կարող և բարձր պատասխանատվություն ունեցող պետականամետ ուժերն ու անհատները։

Այսպես՝

- կարճ ժամանակահատվածում կգույքագրվեն պետության բոլոր ռեսուրսները – խոսքը վերաբերում է և մարդկային ներուժին և առկա սուղ նյութական հնարավորություններին։

- առավել կսերտացվի փոխհամագործակցության մակարդակը ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ։

-կշարունակվեն և կընդլայնվեն շփումները ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ և Արցախյան հիմնահարցի կարգավորման մեջ շահագրգիռ բոլոր հիմնական դերակատարների հետ։ Ընդ որում, այս հարցում էլ ավելի մեծ աշխատանք ունեն կատարելու թե արտերկրում Արցախի ներկայացուցիչները, թե սփյուռքի մեր հայրենակիցներն ու հայկական կառույցները։

- կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղամիջոցների, վառելիքի, իսկ այնուհետ նաև՝ այլ ապրանքանյութական միջոցների ներկրման ուղղությամբ։ -կներդնվի առկա միջոցները հավասարաչափ և արդարացի բաշխելու համապատասխան ընթացակարգ։

- անհաշտ պայքար կնախաձեռնվի պետության հիմքերը խարխլող, պետականության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունների և ազգաբնակչության ծանր սոցիալ կենցաղային պայմաններն իրենց համար լրացուցիչ եկամուտի աղբյուր դարձրած բոլոր անձանց թույլ տված իրավախախտումների դեմ։

Հարգելի պատգամավորներ,

վստահեցնում եմ, որ բանակցային հարթակում հումանիտար հարցերի վերաբերյալ դրական տեղաշարժերի և տրանսպորտային հաղորդակցության վերականգմանը զուգահեռ կիրականացվեն աշխատանքներ պիտանելիության մեծ ժամկետ ունեցող պարենի բավարար պաշարներ կուտակելու ուղղությամբ, իսկ հաշվի առնելով ճգնաժամի ընթացքում առաջ եկած խնդիրները՝ ձեռք կբերվեն նաև անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ։ Պետական ապարատը, գործադիր և դատական իշխանությունները կհամալրվեն մասնագիտական ներուժ ունեցող կադրերով, որպես ուղենիշ ունենալով միայն անձի կարողությունները, արհեստավարժությունը, գիտելիքն ու հմտությունները։ Հնարավորությունների ավելացման դեպքում կշարունակվեն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցների, բնակարանային հերթացուցակներում ընդգրված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները։ Հարգելի պատգամավորներ, ես համառոտ կերպով ներկայացրեցի թե ինչ է նախատեսվում անել, այժմ անդրադառնամ այն հարցին, թե ինչպես պետք է անել նշվածները:

Նախ ցանկանում եմ արձանագրել, որ արցախյան հասարակության մի ստված մասը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հիասթափված է իշխանություններից: Վերջինս բերել է հասարակության պառակտման և մի շարք բևեռների առաջացման, որոնցից յուրաքանչյուրն ունի երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ընդունակ գործչի իր նախընտրելի թեկնածուն: Ավելին, այդ թեկնածուն դիտվում է ոչ միայն որպես միակը Հանրապետության արժանի նախագահ լինելու հարցում, այլ ընդհուպ հանդես է գալիս որպես փրկիչ: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր անձի վերաբերյալ նման սպասումներն ինքնին վերջնարդյունքում բերում են հիասթափության: Վստահ եմ, որ որևէ պաշտոնյա, այդ թվում և երկրի նախագահը, անկարող է իրականություն դարձնել և արդարացնել իրեն վստահողների սպասումները, եթե իրեն դիտարկում է որպես պետության առջև բարձրացված բոլոր հարցերի միակ ճիշտ պատասխան ունեցողը:

Հանրապետության Նախագահը պետք է ձևավորի արհեստավարժ թիմ և կարողանա իր լիազորությունների և պարտականությունների ամբողջ ծավալը ճիշտ պատվիրարկի համապատասխան մասնագիտական օղակներին: Վերջիններս պետք է նախագահի առջև պատասխանատու լինեն իրենց ընդունած որոշումների, ներկայացրած առաջարկությունների և վերլուծությունների համար, իսկ Նախագահն իր հերթին հաշվետու լինի ժողովրդին: Հենց այս նկատառումից ելնելով էլ, իմ կողմից նախանշված ծրագրերը իրականություն դարձնելու համար միասնականության և համագործակցության առաջարկը բաց է բոլոր կարող ուժերի և անհատների համար:

Հարգելի պատգամավորներ,

ամփոփելով նշեմ, որ անկախ Ձեր քաղաքական հայացքներից, հստակ է, որ Արցախի խորհդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների կանոնադրություններում ներառված է մեկ ընդհանուր նպատակ՝ գործել ի բարօրություն Արցախի Հանրապետության: Հետևաբար, ես Ձեզ կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայությունները, նախասիրությունները և մաս դառնալ Արցախը հայկական պահելու առաքելությանը, չէ որ երկրի առաջ ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն պետական իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության համատեղ ջանքերով: Այս առումով կարևոր է, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ պետք է համախմբվել նպատակի, այլ ոչ թե անձերի շուրջ:

Հարգելի պատգամավորներ,

ամեն ինչ կախված է ձեր կամքի արտահայտությունից և փակ գաղտնի քվեարկությանը ձեր մասնակցության հանգամանքից։ Եվ վստահաբար որքան մեծ լինի թեկնածուի շուրջ քաղաքական ուժերի համախմբման աստիճանը, այնքան բարձր կլինի ժողովրդական քվեի ուժն ու իրեն ամուր կզգա ապագա Նախագահը։ Շնորհակալության ուշադրության համար»:

Դիտումների քանակ322
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 00:1518 Օգս, 2026
  • «Փոքրիկ իշխանը»՝ նոր մոտեցմամբ. հրավիրում է ԳԱԿ Փոքր թատրոնը 23:4617 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 23:1817 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ 23:0017 Օգս, 2026
  • Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 22:4717 Օգս, 2026
  • Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար կարող են սահմանվել հաշվառման և երթուղիների նոր կանոններ․ Զբոսաշրջության կոմիտե 22:2517 Օգս, 2026
  • Բովանդակային խոսք, փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիք և պոեզիա. խայտաբղետ ելույթներ՝ ԱԺ նիստում 22:0917 Օգս, 2026
  • Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան 21:5117 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 21:3217 Օգս, 2026
  • Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը 21:2517 Օգս, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 21:0417 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն 21:0017 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեկ հրահանգով հոսանքազրկվել է մի ամբողջ խոշորացված համայնք․ բանավեճ ԱԺ-ում 21:0017 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 17. 2026 20:5217 Օգս, 2026
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026
  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք 19:0217 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն. ՔՊ պատգամավոր 19:0017 Օգս, 2026
  • Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը 18:5417 Օգս, 2026
  • Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 18:4317 Օգս, 2026
  • Քրիստափոր Կոլումբոսի նավի կրկնօրինակը կանգ է առել Լիվերպուլում. «Այլ լուրեր» 18:3417 Օգս, 2026
  • Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից 18:2817 Օգս, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Օմանը, եթե այն խոչընդոտի ԱՄՆ-Իրան բանակցությունները 18:2117 Օգս, 2026
  • Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են 18:1417 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը 18:0817 Օգս, 2026
  • Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին 17:5817 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան 17:5017 Օգս, 2026
  • Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան 17:4217 Օգս, 2026
  • Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները 17:3817 Օգս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60-օրյա ժամկետը այլևս ուժի մեջ չէ 17:3017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2217 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 17:2217 Օգս, 2026
  • Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին 17:1617 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 62%-ով ավելի հարկ, աշխատավարձերի աճ ու նոր ենթակայան․ Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի մասին 17:0017 Օգս, 2026
  • Օրենսդրական փոփոխություններ՝ կառուցապատման ոլորտում 16:5417 Օգս, 2026
  • Հայ աշակերտները՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում 16:4217 Օգս, 2026
  • Քաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահին․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին 16:3117 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3017 Օգս, 2026
  • Ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողություններ կատարող անձանց 16:2217 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան․ կայուն ապագան ձևավորվում է համագործակցությամբ 16:1417 Օգս, 2026
  • Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները խլել են երեք մարդու կյանք 16:0617 Օգս, 2026
  • Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել 15:5617 Օգս, 2026
  • «30 տարի ջուր ենք առել, խնայողաբար ճաշ ու սուրճ եփել». Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան 15:4717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:4217 Օգս, 2026
  • Ամրապնդելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր 15:3517 Օգս, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 15:2617 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:2517 Օգս, 2026
  • Բերդավանում կասեցվել է «Արայի» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 15:1717 Օգս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու և պատժամիջոցներ կիրառելու համար 15:0717 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բրյուսովի շենքի օտարման գործը՝ նոր փուլում․ Աշոտյանի մասով նախաքննությունն ավարտվել է 15:0017 Օգս, 2026
  • Վրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի 14:5917 Օգս, 2026
  • Հարավային Կորեայի հետ ԱՄՆ զորավարժությունները կկրճատվեն. Թրամփ 14:4717 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ 14:3817 Օգս, 2026
  • Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի խաղաղության ծրագիրը խափանելու համար 14:2217 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը փոխանակվել են երկու երկրների ԶՈՒ ԳՇ-ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով 14:1417 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան գործով 1 անձ կալանավորվել է. ՔԿ 14:0717 Օգս, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում 14:0617 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին 14:0017 Օգս, 2026
  • «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 13:5317 Օգս, 2026
  • Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում 13:4417 Օգս, 2026
  • ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Քուշներին հայտնել են զինաթափման ծրագրին աջակցելու մասին 13:2817 Օգս, 2026
  • Խարդախություն Alibaba-ի անվամբ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 13:2017 Օգս, 2026
  • «Պրեմիում» ապրանքանիշի արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն. ՍԱՏՄ 13:0817 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Միլիարդների խարդախության հետքերով․ ՔԿ-ի բացահայտումը կեղծ զանգերի կենտրոնների մասին 13:0017 Օգս, 2026
  • «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն 12:5717 Օգս, 2026
  • ՀՀ-ն ամեն բան անում է, որ սեփական ռազմարդյունաբերությունն ունենա իր սեփական ուժերով. Արթուր Հովհաննիսյան 12:4817 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցը 12:3617 Օգս, 2026
  • Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև պաշտպանական համաձայնագրի կնքումը 12:2817 Օգս, 2026
  • Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 12:1917 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր 12:1817 Օգս, 2026
  • Եկեք այդ դաշտը չանցնենք, նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի. Ռուբինյանը՝ Ասլանյանին 12:1517 Օգս, 2026
  • ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը. Կալաս 12:0917 Օգս, 2026
  • Լոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 12:0017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:5217 Օգս, 2026
  • Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը 11:4817 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիդ Թավադյանին 11:3217 Օգս, 2026
  • Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք 11:1917 Օգս, 2026
  • 20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համար 11:0917 Օգս, 2026
  • Վերջին 4 տարում 17 զանգերի կենտրոն է բացահայտվել. զբաղվել են ներդրումային խարդախությամբ 10:5517 Օգս, 2026
  • Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ 10:4117 Օգս, 2026
  • Երևան - Եղվարդ - Զորավան - Բուժական ճանապարհը հիմնանորոգվում է. վերակառուցումը կարժենա 2 մլրդ դրամ 10:3217 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ 10:1717 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1317 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 10:0717 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Այլընտրանքային ճանապարհները կառավարության առաջնահերթություններից են | 17.08.2026 10:0017 Օգս, 2026
  • Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը 09:4717 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015