Խորհրդարանի նիստն այսօր էլ շարունակվել է բանավեճով: Ընդդիմադիրները կառավարող ուժին մեղադրել են Արցախը Ադրբեջանի տարածք համարելու, նոր զենքեր չգնելու համար: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հիշեցրել է Արցախի վերաբերյալ նախկինների պայմանավորվածությունները՝ յոթ շրջանները վերադարձնելու, Մեղրին Արցախով փոխանակելու վերաբերյալ:
«Քաղաքացիական պայմանագրից» նկատել են, որ իշխանությունը ձգտում է խաղաղության, մինչդեռ ընդդիմությունը ձգտում է պատերազմի:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: