Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մեղրյանին:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը: Անահիտ Թումանյանը և Գայանե Մազմանյանը ստացել են 0 քվե: