Հայաստանը վերահաստատում է Բրյուսելյան պայմանավորվածությունը և ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի այն և կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արձագանքելով քննադատություններին՝ վարչապետը նշել է, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռ Ալմա Աթայի հռչակագրով և պատասխանել հարցին, թե ինչու է այսօր Հայաստանը ճանաչում այն կրկին ու կոնկրետ տարածք նշում:
Անկլավների հետ կապված որևէ բան որոշված չէ. արձագանքելով ընդդիմադիր շրջանակներից մամուլում շրջանառվող վարկածներին՝ հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ անկլավների թեման գոյություն է ունեցել շատ վաղուց, այդ թվում` 1999 թ. տարածքների փոխանակման փաստաթղթում: Վարչապետի խոսքով՝ քաղաքական մակարդակում Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են անկլավների գոյությունը, բայց իրավական մակարդակում Հայաստանը լրացուցիչ հարցեր ունի առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված:
Հայաստան մեկ տոննա կոկաին ներմուծելու դեպքով կա մեկ ձերբակալված. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և մաքսանենգություն կատարելու համար ձերբակալվել է «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը: Վարչապետը խորհրդարանում դեպքից նաև այլ մանրամասներ է հայտնել:
Մանրամասները` ռեպորտաժում: