Ազգային ժողովի մայիսի 24-ի նիստին քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է երեք թեկնածու՝ № 1 փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն Կարեն Աղաջանյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը և փաստաբան Կարեն Թումանյանը: