• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ վարժանքները.«Հարևաններ» Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի... 20:57
Մենք ենք թերացել, որ ընտրակաշառքների մի մասն աշխատել է Մենք ենք թերացել, որ... 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետին է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվությունը
Տնտեսություն
17:4621 Նմբ, 2022

Վարչապետին է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

«Հարգելի գործընկերներ, ինչպես պայմանավորվել ենք, մենք ըստ նախարարությունների սկսում ենք 2022 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը և սկսում ենք ֆինանսների նախարարությունից: Իհարկե, տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա, բայց կարծում ենք, որ նաև ֆինանսների նախարարության գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարող ենք արվածի որոշակի ամփոփում անել»,- քննարկման սկզբում ասել է վարչապետը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել ՖՆ տեղակալներին և գլխավոր քարտուղարին:

Փոխնախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցել է  բյուջետային համակարգի բարելավման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. գույքագրվել են առկա ռազմավարական փաստաթղթերը, քարտեզագրվել է դրանցով սահմանված քաղաքականության շրջանակը: Բյուջեի պլանավորման գործընթացում ուշադրության կենտրոնում է եղել ՄԺԾԾ գործընթացը, մշակվել են բյուջետային ծրագրերի գնահատման հայեցակարգը և ուղեցույցը, իրականացվել է մի քանի բյուջետային ծրագրի պիլոտային գնահատում, վերանայվել է գնահատման մեթոդաբանությունը։ Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՄԺԾԾ և տարեկան բյուջետային հայտերի ներկայացման մեթոդական ցուցումների լրամշակում, գործընթացների պարզեցում, բյուջետային ծրագրերի ներդաշնակեցում, ՖՆ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության՝ որպես մոնիթորինգի և գնահատման ստորաբաժանման կայացում, մասնակցային բյուջետավորման ներդրում և այլն: Միջազգային համագործակցության ոլորտում՝ իրականացվել են 200 մլն ԱՄՆ դոլար և 150 մլն եվրո ծավալով բյուջետային աջակցության 4 վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքներ՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ, 49.1 մլն եվրո ծավալով 2 վարկային համաձայնագրի կնքման աշխատանքներ ՀԲ-ի հետ, փորձի փոխանակման նպատակով կայացել են ՖՆ բարձրաստիճան պատվիրակությունների այցեր ՌԴ, Վրաստան, Իրան և այլն:

Փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում աշխատանք է տարվել հարկային եկամուտների կանխատեսման ու ներուժի գնահատման, ռոյալթիի համակարգի կատարելագործման ուղղությամբ, Կառավարության նիստում հաստատվել և Ազգային ժողով է ներկայացվել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի       ներդրման օրենսդրական փաթեթը: ԱԺ քննարկմանն է ներկայացվել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կատարելագործման օրենսդրական փաթեթը, քայլեր են ձեռնարկվել կառուցապատման պատասխանատու կազմակերպման իրավական հիմքերի ամրապնդման, խաղային ոլորտի հարկման համակարգի վերանայման, աուդիտորական ծառայությունների որակի բարելավման, հաշվապահության ու աուդիտի ոլորտում հանրային վերահսկողության խորհրդի ձևավորման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է հարկման այլընտրանքային համակարգերի վերանայում, աուդիտորական կազմակերպությունների ստուգումների կազմակերպում՝ անկախ փորձագետների ներգրավմամբ և այլն:

Փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է մակրոտնտեսական քաղաքականության և պարտքի կայունության բնագավառում իրականացված միջոցառումները. բարելավվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության և կանխատեսումների գործիքակազմը, շարունակվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, իրականացվել է և նախատեսվում է շարունակել դրամային պարտքի կշռի հավասարակշռված և սահուն ընդլայնում, ներդրվել է «Կայունացման հաշվի» կառավարման համակարգը, որը թույլ կտա աջակցել հարկաբյուջետային քաղաքականության կայուն իրականացմանը, հակազդել տնտեսական շոկերին: Առաջիկա ծրագրերի շարքում կիրականացվեն հարկային եկամուտների կանխատեսման և պարտքի կառավարման համակարգերի բարելավման ծրագրեր:

Փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձել է գնումների քաղաքականությանը և ֆիսկալ ռիսկերի կառավարմանը: Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես, բողոքարկման համակարգը տեղափոխվել է դատարան, սահմանվել է արտակարգ իրավիճակներում շինարարական աշխատանքների  նոր գործընթաց, բարեփոխվել են մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 270 մասնագետ, օպտիմալացվել են թվային համակարգի բիզնես գործընթացները, կանխատեսելիության նպատակով ընդունվել է գնումների համակարգի զարգացման տեսլականը ձևավորող հայեցակարգ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, շինարարության ռիսկերի կառավարում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն էլ զեկուցել է, որ կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել են մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխություններ, գույքագրվել են ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի բիզնես գործընթացները, կազմակերպվել են արտագնա դասընթացներ և քննարկումներ: Առաջիկա ծրագրերի շրջանակում շարունակվելու են գործառույթների օպտիմալացմանն ու թվայնացմանը, աշխատակազմի կոմպետենցիաների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքները և ՖՆ ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել մի շարք թեմաների ու բարեփոխումների վրա:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացվում են Կառավարություն-համայնքներ համաֆինանսավորմամբ և նշել, որ ծրագրերի արդյունավետության համար կարևոր է համայնքային բյուջեների ձևավորման գործընթացը: Վարչապետի խոսքով՝ այն պետք է լինի հստակ պատկերացնելի, հաշվարկելի, և անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցությամբ շարունակաբար բարձրացնել այս գործընթացի ինստիտուցիոնալացվածության մակարդակը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է ծրագրային բյուջետավորման մեխանիզմի կատարելագործումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հարկաբյուջետային քաղաքականության մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը և հանձնարարել պատշաճ հանրային իրազեկում իրականացնել: Վարչապետը նշել է, որ հասցեական հանրային հաղորդակցությունը կնպաստի Կառավարություն-հանրություն կապի ամրապնդմանը և հարկային քաղաքականության հաշվետվողականության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է զեկուցված մյուս թեմաներին ևս՝ պետական պարտքի կառավարում, վարկային ծրագրերի արդյունավետություն, հարկային եկամուտներ, գնումների գործընթաց, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն և հետագա անելիքների մասով հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Դիտումների քանակ244
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր 15:5218 Հնս, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով 15:4318 Հնս, 2026
  • Շանթ Սարգսյանը աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հաղթել է Մագնուս Կարլսենին 15:3418 Հնս, 2026
  • Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար 15:2518 Հնս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 15:1418 Հնս, 2026
  • «Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը 15:0618 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | «Էդ եմ պալիտ արել, որ կռճել են». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով | 18.06.2026 15:0018 Հնս, 2026
  • Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք 14:5618 Հնս, 2026
  • Հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով 14:4818 Հնս, 2026
  • Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը 14:4218 Հնս, 2026
  • Բիզնես խորհրդատվություն՝ արտահանողներին 14:3818 Հնս, 2026
  • Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ 14:3418 Հնս, 2026
  • Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած 14:1918 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրողներին տվել են ընտրակաշառք. ՀԿԿ 14:1618 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը ոլորտի ամենաարմատական բարեփոխումն է 2004-ից ի վեր. ՀԾԿՀ նախագահ 14:0618 Հնս, 2026
  • Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին 14:0418 Հնս, 2026
  • Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են ԱՄՆ-Իրան գործարքը. բովանդակությունը հայտնի է 13:5718 Հնս, 2026
  • Համախմբումը վաղուց է եղել, չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի. Փաշինյանը՝ ընդդիմության մասին 13:4118 Հնս, 2026
  • Չնայած շոկերի պակաս չկար՝ ըստ էության, ունեցել ենք դրական զարգացումներ. ԿԲ նախագահի տեղակալ 13:3918 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին 13:3118 Հնս, 2026
  • Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի. Արմեն Նուրբեկյան 13:2918 Հնս, 2026
  • Մեր հարվածները կրկին հասան Մոսկվայի շրջան. ժամանակն է ավարտել այս պատերազմը. Զելենսկի 13:2718 Հնս, 2026
  • Ընտրություններին ՔՊ-ի արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան 13:2518 Հնս, 2026
  • Լրացուցիչ հնարավորություններ ներդրումային ֆոնդերի և հայաստանյան ընկերությունների համար 13:2218 Հնս, 2026
  • Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին 13:2018 Հնս, 2026
  • CNN-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի ստորագրած «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» դրույթները 13:1218 Հնս, 2026
  • Ես չէի չափազանցնում՝ մեր մեծ խնդիրը լինելու է ապրանքների մատակարարման պայմանագրերն ապահովելը. Փաշինյան 13:0718 Հնս, 2026
  • Այս պահին ունենք բարձր տնտեսական աճ և ոչ շատ բարձր գնաճ. ԿԲ նախագահի տեղակալ 13:0418 Հնս, 2026
  • Խոստացել եմ՝ ընտրություններից հետո փոփոխությունները կարվեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքների հետ կապված նախաձեռնությունների մասին 13:0118 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նոր ընտրությունների հավանականությունը և ընտրակաշառքի գործերը. վարչապետի անդրադարձը 13:0018 Հնս, 2026
  • Մինչև 100 հազար դրամ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին 12:5918 Հնս, 2026
  • Մեր տնտեսությունը ադապտացիայի բավական լավ տեմպեր է ցույց տալիս, և մենք ուզում ենք դա քաջալերել. Փաշինյան 12:4918 Հնս, 2026
  • Առավել հստակ և համապարփակ կկանոնակարգվի դեղերի շրջանառության ոլորտը. նախագիծ 12:4218 Հնս, 2026
  • ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին 12:3718 Հնս, 2026
  • Փաշինյանը՝ միկրոբիզնեսի շեմը կրկնապատկելու և դրոշմապիտակավորման համակարգի ընդլայնման մասին 12:2018 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1718 Հնս, 2026
  • 60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի 12:1518 Հնս, 2026
  • Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան 12:1218 Հնս, 2026
  • Նոր կարգավորումներ են առաջարկվում քաղաքացիական օրենսդրությունում 12:1018 Հնս, 2026
  • 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 634 մլն դրամով 11:5818 Հնս, 2026
  • ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց 11:5518 Հնս, 2026
  • Կբարելավվեն գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն և մրցակցային միջավայր. նախագիծ 11:4918 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների 11:3718 Հնս, 2026
  • Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտ 11:3218 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները 11:2818 Հնս, 2026
  • ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար 11:2718 Հնս, 2026
  • Կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի ուղղումների շրջանակը. նախագիծ 11:2418 Հնս, 2026
  • Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա 11:1918 Հնս, 2026
  • Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 11:1418 Հնս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը 11:0918 Հնս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0018 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը 10:4418 Հնս, 2026
  • «Լավ ա Իշտոյին ընդամենը 200 բան եմ տվել». ՀԿԿ-ն ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն է հրապարակել 10:2818 Հնս, 2026
  • Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:2118 Հնս, 2026
  • Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 10:0118 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Աշխարհում խաղաղության մակարդակը կրկին վատթարացել է. Խաղաղության գլոբալ ինդեքս 10:0018 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:5318 Հնս, 2026
  • Անսպառ բնությունը՝ դարմանի և թույնի միջև 09:4918 Հնս, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն. աշխատանքները շարունակվում են 09:4118 Հնս, 2026
  • Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան 09:3318 Հնս, 2026
  • Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը 09:1818 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել 09:1518 Հնս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել 08:5018 Հնս, 2026
  • «Նեվիս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 602 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:3418 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1718 Հնս, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին 08:0018 Հնս, 2026
  • Ալիևն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը 01:0718 Հնս, 2026
  • Արտակարգ ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ չվերթի ինքնաթիռը վերադառնում է մեկնման օդանավակայան 00:4718 Հնս, 2026
  • Խաղաղության գլոբալ ինդեքսում ՀՀ-ն տպավորիչ առաջընթաց է արձանագրել. ամենա ոչ խաղաղ երկիրը ՌԴ-ն է 00:4018 Հնս, 2026
  • «Միասնության թևեր»-ը դիմել է դատարան, պահանջել անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի որոշումը 00:3218 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է ստորագրվել հինգշաբթի․ Թրամփ 00:1018 Հնս, 2026
  • Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ Սամվել Կարապետյան 00:0118 Հնս, 2026
  • Ընդդիմությունն ԱԺ-ում անելիք չունի, նրանց հետաքրքրում է ընտրակաշառքի գնաճը. ՔՊ պատգամավոր 23:1417 Հնս, 2026
  • Ընտրելու հնարավորություն տալ վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողներին. մանրամասներ նախագծից 23:0017 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության հատուկ ներկայացուցիչ Մուրիել Պենըվերի հետ 22:5317 Հնս, 2026
  • 1360 կանչ և մեկ առաքելություն․ 2025 թվականի լավագույն ստորաբաժանումը Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատն է 22:4817 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ/IOTA) 30-րդ Գլխավոր համաժողովին 22:3917 Հնս, 2026
  • Այս ընտրությունները առաջ են բերել հեղափոխության նոր օրակարգ, որտեղ թավիշը պետք է բացառվի. Փաշինյան 22:2417 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները 22:1617 Հնս, 2026
  • Հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Լեհաստանի Սեյմում 22:1517 Հնս, 2026
  • Հարցազրույց Սպարտակ Կյուրեղյանի հետ 22:0517 Հնս, 2026
  • Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են 21:5417 Հնս, 2026
  • Firebird AI-ն Ղազախստանի հետ 10 միլիարդ դոլարի ռազմավարական համագործակցության համաձայնագիր է կնքել 21:4217 Հնս, 2026
  • Sotheby's աճուրդային տան պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի ազգային պատկերասրահում 21:3317 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 17. 2026 21:1817 Հնս, 2026
  • ԵՄ-ն արագացված ընթացակարգով աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի համար. Financial Times 21:1517 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարեց Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները 21:0817 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղության օրակարգից մինչև հակահեղափոխություն․ վարչապետի ելույթը ԱԺ-ում 21:0017 Հնս, 2026
  • Յուլիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5917 Հնս, 2026
  • Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է COP17-ին, ներգրավված է նաև ՀԿ սեկտորը 20:5517 Հնս, 2026
  • ԱՄՆ Սենատը չի պաշտպանել Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը 20:5117 Հնս, 2026
  • Դրոշմանիշներից «Զինապահին» փոխանցվող գումարի նվազումը չի ազդել շահառուներին ուղղվող վճարումների վրա 20:4617 Հնս, 2026
  • ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելությանը 20:4117 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարին լուրջ խնդիրներ են սպասում. ԶԼՄ-ներ 20:3617 Հնս, 2026
  • ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու մասին նոր որոշում 20:3017 Հնս, 2026
  • Առաջարկում եմ ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բոլոր անդամներին արտաքսել Իրան. դեսպան Հաքաբի 20:2417 Հնս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 20:1717 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն արդեն մասամբ բաց է 20:1017 Հնս, 2026
  • Գործատուների հանրապետական միությունը՝ նոր հնարավորություններով 20:0417 Հնս, 2026
  • Հայրության արձակուրդ. տղամարդկանց քանի՞ տոկոսն է օգտվում 19:5517 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015