Չինաստանի մի քանի քաղաքներում կրկին լոքդաուն և սահմանափակող միջոցներ են սահմանվել COVID-19-ով պայմանավորված ՉԺՀ-ի կրթության օրվա տոնակատարությունից հետո: Վերջին 12 օրում Խուխ Խոտո քաղաքում հայտնաբերվել Է հիվանդության 2 հազար նոր դեպք: ՉԺՀ-ի Կրթության օրը նշվել Է հոկտեմբերի 1-ին։
Չինաստանում նախորդ շաբաթը եղել Է ոչ աշխատանքային, սակայն երկրի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են չհեռանալ իրենց քաղաքներից ու նահանգներից հիվանդության տարածումից խուսափելու համար: Այդուամենայնիվ, վարակման ամենօրյա դեպքերի թիվը շաբաթվա սկզբին 600-ից հասել Է 1800-ի: Շանհայի երկու շրջաններում հոկտեմբերի 10-ին հայտարարել են կինոթատրոնների և ժամանցային այլ վայրերի փակման մասին:
Չինաստանը կողմնակից Է «Զրո հանդուրժողականություն COVID-19-ի նկատմամբ» քաղաքականությանը: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 253000 դեպք և շուրջ 5200 մահ՝ հիվանդության հետևանքներից։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան