ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել` Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների նախագահներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով` Մխիթար Պապոյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-242 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է նախագահի հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակվել Տարոն Նազարյանը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի ԲԴԽ-74-Ո-241 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: