Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններ վարելու համար՝ հայտնել են Ելիսեյան պալատից:
«Ֆրանսիայի նախագահը երդմնակալությունից հետո առաջին այցը կկատարի Բեռլին, ինչն ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը»,- տեղեկացրել են Մակրոնի վարչակազմից:
Նշվում է, որ նախագահն ու կանցլերը կքննարկեն Ուկրաինայի իրադրության հետ կապված հարցեր, «եվրոպական ինքնիշխանության մարտահրավերները», եվրոպական անվտանգության և էներգետիկ հարցեր: