Ղազախստանը չեզոքություն է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության հարցում և չի աջակցում կողմերից որևէ մեկին: Այս մասին Սենատի լիագումար նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Սուլթան Քամալետդինովը՝ փոխանցում են ղազախական լրատվամիջոցները:
«Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը Ղազախստանի հետ ոչ մի կապ չունի։ Մենք չենք աջակցում կողմերից որևէ մեկին»,- ընդգծել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ հնարավոր վտանգի դեպքում Ղազախստանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանելու երկիրը: