Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիր է մեկնում 16 հազար արտասահմանցի կամավորների առաջին խումբը։
«Ուկրաինան արդեն դիմավորում է արտասահմանցի կամավորներին, որոնք գալիս են մեր պետություն։ Դա 16 հազար կամավորների առաջին խումբն է»,- հայտարարել է Զելենսկին տեսաուղերձում:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիևն ամեն օր ավելի ու ավելի շատ զենք է ստանում արևմտյան գործընկերներից: