Պենտագոնը հայտարարել է ուժերի ժամանակավոր տեղակայման մասին Ռումինիայում, Լեհաստանում և Գերմանիայում, գրում է Interfax-ը:
Եվրոպայում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի գործողությունների պատճառով ԱՄՆ հրամանատարությունը որոշել է ժամանակավորապես լրացուցիչ ուժեր ուղարկել Գերմանիա, Լեհաստան և Ռումինիա՝ չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Նա վստահեցրել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է «ՆԱՏՕ-ի արևելյան թևում զսպման և պաշտպանության միջոցների ուժեղացում»։
«Եվրոպայում տեղակայվող ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերը չեն մասնակցելու Ուկրաինայում հնարավոր ռազմական գործողություններին: Դրանք պատրաստված են և զինված տարբեր առաքելություններ իրականացնելու համար՝ զսպելու ագրեսիան և պաշտպանելու մեր դաշնակիցներին»,- ասել է Քիրբին։