ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների և Միջուկային մատակարարների խմբի կազմում Հնդկաստանը ընդգրկելու օգտին: Այս մասին ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Նախագահ Բայդենը ողջունել է Հնդկաստանի ուժեղ ղեկավարությունը 2021 թ. օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրա նախագահության ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ:
Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի հետ միասին՝ Հնդկաստանը մտնում է «Չորսի խմբի» մեջ: Այս երկրների զարգացման ցուցանիշները համադրելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Նրանք պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ:
Միջուկային մատակարարների խումբը միջուկային նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների հիմնական մատակարարների և արտադրողների միջազգային միավորում է, որում այժմ ընդգրկված է 48 պետություն։