Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել, գրում է Ermenihaber-ը:
Անկարան միջոցներ է ձեռնարկում օդային և ցամաքային միջամտությամբ կրակի օջախները չեզոքացնելու ուղղությամբ: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող խմբերը փորձում են հրդեհը վերահսկողության տակ առնել: Նախնական փուլում ներգրավվել են 2 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և 7 հրշեջ մեքենա:
Հրդեհի ծագման պատճառը հայտնի չէ: