Կանայք, որոնք աշխատում են Քաբուլի քաղաքային համակարգում, այն աշխատատեղերում, որոնք տղամարդիկ կարող են զբաղեցնել, պետք է մնան տանը և չգնան աշխատանքի, ասել է Մոլավի քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Համդուլլահ Նոմանին:
Նրա խոսքով՝ քաղաքային տնտեսությունում աշխատում է 2,9 հազար մարդ: Նրանց 27%-ը կանայք են, որոնք աշխատում են թաղապետարաններում, շինարարության և ինժեներական ոլորտներում:
«Մենք թույլ ենք տվել աշխատել այն կանանց, որոնց տղամարդիկ չեն կարող փոխարինել: Օրինակ՝ խոսքը կանանց քաղաքային զուգարաններում աշխատող կանանց մասին է, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված է»,- ասել է քաղաքապետը: Այս մասին տեղեկացնում է AL Arabiya հեռուստաալիքը:
Բացի դրանից՝ ըստ պաշտոնյայի, շրջանային և կենտրոնական գրասենյակներում կան կին աշխատակիցներ, որոնց տղամարդիկ չեն կարող փոխարինել: Նրանք աշխատում են էլեկտրաէներգիայի և շինարարության ոլորտում:
«Ինչ վերաբերում է այն աշխատանքին, որը կարող են տղամարդիկ կատարել, կանանց ասել ենք մնալ տանը, մինչև իրավիճակը նորմալանա: Նրանց աշխատավարձերը կվճարվեն»,- ավելացրել է քաղաքապետը: