Իրաքի վարչապետի հրամանով ստեղծվել է Իրաքյան Քուրդիստանին սպառնացող զինված խմբավորումների գործունեությունը վերահսկող հանձնաժողով: Այդ մասին հայտնում է EaDaily-ն՝ վկայակոչելով քրդական Rûdaw գործակալությանը:
Վերջերս Քուրդիստանի վրա հարձակումների աճ է գրանցվել հարևան պետություններից, այժմ էլ՝ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ: Կոմիտեի պարտականությունն է լինելու տարածաշրջանում որոնել զինված խմբերին, որոնք սպառնում են Քուրդիստանին: Կոմիտեն կաշխատի նաև նման միջադեպերի կրկնությունը կանխարգելող մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,- հայտարարել է Միացյալ ռազմական հրամանատարության մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Թահսին ալ-Խաֆաջին:
Ավելի վաղ քրդական Rudaw հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, օդանավակայանի մոտ մի քանի պայթյուն է որոտացել: