• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել... 21:00
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ովքե՞ր են Լոռիում մետաղներ որոնողները
Տնտեսություն
12:0507 Մայ, 2021

Ովքե՞ր են Լոռիում մետաղներ որոնողները

Լոռու մարզի Լոռիբերդ համայնքի տարածքում երկու նորաբաց ընկերություններ մետաղներ կորոնեն։ Նրանք արդեն իսկ դիմել են համայնքապետարան և հանրային լսումների կազմակերպման փուլում են։ 
 
Ուռուտի բազմամետաղների հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների համար երկու ընկերություն է հայտ ներկայացրել՝ «Նեյչրլ ռիսորսիզ» ՍՊԸ-ն և «Ջին հոլդինգ լիմիթիդ»-ը։
 
Լոռիբերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ նախկինում «Էքուիվեստ ալիանս ֆաունդեյշն»-ն ունեցել է ընդերքօգտագործման իրավունք, սակայն այն դադարեցվել է, և երկու տարբեր ընկերություն դիմել են՝ «լիցենզիա ստանալու ու հանրային լսումների համար». «Ուռուտի հանքավայրն է, ընդգրկում է Ուռուտ, Սվերդլով, Մեդովկա, Սարչապետ գյուղերի տարածքները, չորս բնակավայրերի մեջ տարածք է, սարերում։ Նախկին լիցենզիա ունեցողի անունը չկա, նոր ընկերություններ են։ Այս տարի դադարեցվեց ընդերքօգտագործման իրավունքը, ու իրենք բերել են փաստաթղթեր, որ իրավունքը դադարել է, ու մենք հայտ ենք ներկայացնում հանրային լսում կազմակերպելու»,- ասում է Ներսիսյանը՝ հավելելով, որ հանքավայրի տարածքը նախկինում չի շահագործվել։ Համայնքապետի խոսքով՝ հանքավայրի տարածքը բնակավայրերից հեռու է՝ սարերում, ու բնակիչների համար նույնիսկ տեսանելի չէ։ Նրա գնահատմամբ՝ հանքավայրի մակերեսը մոտ 20 հեկտար է։ 
 
Այս հանքավայրի տարածքում նախկինում երկրաբանահետախուզական աշխատանք կատարելու թույլտվություն ստացած «Էքուիվեստ ալիանս ֆաունդեյշն» ՍՊԸ-ի 50  տոկոսի բաժնետերը Երևանի բնակիչ Արմեն Ղամբարյանն է, իսկ մյուս 50 տոկոսինը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ասսադ Ամին Շեյխը։ Վերջինս հայկական մամուլում հայտնի է որպես էներգետիկայի ոլորտի ներդրող։ 
 
2015-ի նոյեմբերին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Ասսադ Ամին Շեյխին, ու վերջինս Հայաստանում իր հիմնած «Գրեյնջ հոլդինգի» միջոցով պատրաստակամություն էր հայտնել ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում ներդնել 400 մլն դոլար։ «Վարչապետ Աբրահամյանը ողջունել է բրիտանական ընկերության՝ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ Հայաստանը ներդրումների համար ունի լիբերալ հարկային դաշտ՝ ընդգծելով, որ կան բոլոր հնարավորությունները «Գրեյնջ հոլդինգի» ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում։ Ներկայում, սակայն, այս ընկերության կողմից ներդրումների ու էլեկտրաէներգիայի արտադրության մասին տեղեկություններ առկա չեն։ 
 
Ուռուտի հանքավայրում առկա մետաղներով ներկայում հետաքրքրված ընկերություններից մեկը «Ջին հոլդինգ լիմիթիդ»-ն է։ Այն հիմնվել է այս տարվա փետրվարի 8-ին։ Ընկերության միակ բաժնետերը Երևանի բնակիչ Աշոտ Քալանթարյանն է։ «Ջին հոլդինգ լիմիթիդ»-ի հիմնումից երկու օր անց  Քալանթարյանը գրանցել է մեկ այլ ընկերություն՝  «Օրո հոլդինգ լիմիթիդ»-ը։ Քալանթարյանը Ջրային կոմիտեի «Ջրային ծրագրերի իրականացման գրասենյակի» նախկին ղեկավար Տիգրան Քալանթարյանի որդին է։ Տիգրան Քալանթարյանն այդ պաշտոնից ազատվել է 2019-ին։ 
 
Երկրաբանահետախուզական աշխատանքների գործընթաց սկսած մյուս ընկերությունը «Նեյչրլ ռիսորսիզ» ՍՊԸ-ն է, որը հիմնվել է դարձյալ այս տարի՝ փետրվարի 10-ին։ «Նեյչրլ ռիսորսիզ»-ն ունի երեք բաժնետեր. նրանցից Արա Արսենյանը ունի 40 տոկոս բաժնեմաս, ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Տարոն Նավասարդյանը և 20 տոկոս՝ Տիգրան Արշակյանը։ Վերջինս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Վահագն Արշակյանի եղբայրն է։ Վահագն Արշակյանը նախկին նախարար Զարուհի Բաթոյանի խորհրդականն է եղել 2020-ի հունվարից մինչև 2020-ի սեպտեմբերը։ Մյուս բաժնետերը, որ ունի 20 տոկոս, Տարոն Նավասարդյանն է՝ «Լիդիան Արմենիա»-ի երկրաբնապահպաններից մեկը։ Տարոն Նավասարդյանն ու Տիգրան Արշակյանը միայն այս ընկերությունում չէ, որ բիզնես գործընկերներ են. նրանք այս տարվա սկզբին հիմնել են նաև «Վայք ռեսուրսիս» ՍՊԸ-ն։ Այստեղ նրանց միացել է մեկ այլ գործընկեր՝ Կառլեն Մինասյանը, ում էլ պատկանում է ընկերության բաժնեմասերի 70 տոկոսը։ Կառլեն Մինասյանը 2018-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր «Մենք» դաշինքից և առաջադրվել էր Սյունիքն ու Վայոց ձորն ընդգրկող ընտրատարածքից։ 
 
Բացի այս, Տարոն Նավասարդյանը, Կառլեն Մինասյանն ու Տիգրան Արշակյանը բաժնետեր են «Լայմ սթոն» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը քվարցիտներ է որոնելու Վայոց ձորի Արփի բնակավայրի տարածքում։ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը «Լուրերին» ասաց՝ դեռ միայն ընդերքի նկատմամբ հետաքրքրության առաջին փուլում են, «Լայմ սթոն»-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է եղել, դեռ նույնիսկ հանքավայրի հստակ տարածքը հայտնի չէ. «Մենք դեռ միայն լսում ենք իրականացրել ու թույլատրել, որ իրենք այդ աշխատանքները իրականացնեն (նկատի ունի երկրաբանահետախուզական) մեր աշխատակիցների հետ միասին, հասկանանք որտեղ է, ինչ է և այլն։ Իրենք մեզ տեղեկացրել են իրենց նախնական անելիքների մասին։ Կոնկրետ դեռ իրենք էլ տեղը հստակ չգիտեն»,- ընկերության հետ շփումների մասին պատմեց Սահակյանը։ Հանրային լսումների ընթացքում միայն համայնքապետն է հարցեր ունեցել «Լայմ սթոն»-ի ներկայացուցիչներին, իսկ ներկայում ընկերության կողմից որևէ աշխատանք չի ընթանում։ 
 
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Լուրերի» հետ զրույցում Լոռիբերդի վարչական տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ակտիվացման մասին խոսելով ասաց՝ ընդերքօգտագործման նախնական փուլի հետ նախարարությունն առնչություն չունի. «Կոնկրետ այս ընկերությունների հայտերին ծանոթ եմ որպես ոլորտի պատասխանատու և գիտեմ, որ այդպիսի հայտեր կան ու բնապահպանները դրանց հետ կապված բողոքի ձայն էին բարձրացրել։ Ինստիտուցիոնալ առումով դա մեր դաշտում դեռ չի գտնվում»,- ասաց նախարարը։ Լոռիում հանքարդյունաբերողների ակտիվացումը Պետրոսյանը կապում է «ոլորտի ապաքվոտավորման» ու մասնավորապես այն բանի հետ, որ յուրաքանչյուր տնտեսվարող, որ ունի ազատ ֆինանսական միջոցներ, սկսում է հետաքրքրվել նաև հանքարդյունաբերությամբ։ Ռոմանոս Պետրոսյանը ողջունում է նաև բնապահպաններին ու հայտարարում՝ եթե նրանք լսումների ընթացքում իրենց վճռական խոսքը ասեն, հանք չի բացվի։ 
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ982
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վազգեն Մանուկյանը վաճառել է «Լոռվա ամրոցի» բաժնեմասը 17:1823 Ապր, 2021 Վազգեն Մանուկյանը վաճառել է «Լոռվա ամրոցի» բաժնեմասը Տնտեսություն
  • Ադրբեջանում կեղծ էջերի ցանցը կրկին ակտիվացել է.The Guardian 18:5414 Ապր, 2021 Ադրբեջանում կեղծ էջերի ցանցը կրկին ակտիվացել է.The Guardian Հասարակություն
  • Հանքարդյունաբերական երկու ընկերության ընդերքօգտագործման իրավունքներ դադարեցվել են 12:0207 Ապր, 2021 Հանքարդյունաբերական երկու ընկերության ընդերքօգտագործման իրավունքներ դադարեցվել են Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեր միջև հսկայական է գաղափարական ճեղքը. Լիլիթ Մինասյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին 19:3718 Օգս, 2026
  • Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ 19:1818 Օգս, 2026
  • Դիլիջանում բացվել են Հովհաննես Շարամբեյանի կիսանդրին և հուշատախտակը 19:0218 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Փորձում են խաթարել ԱԺ-ի աշխատանքը. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմության մասին | 18.08.2026 19:0018 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 18:3818 Օգս, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում ներդրվել է ուրոլոգիական ծառայություն 18:2318 Օգս, 2026
  • Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև 18:0618 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը 17:5818 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին 17:4918 Օգս, 2026
  • Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում 17:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2118 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 17:1718 Օգս, 2026
  • Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 17:0418 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Զվարթնոցում» կներդրվի e-gate․ սահմանային անցումը կավտոմատացվի | 18.08.2026 17:0018 Օգս, 2026
  • Ամառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 16:5118 Օգս, 2026
  • Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել 16:3618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3018 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը 16:1818 Օգս, 2026
  • Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած 16:0418 Օգս, 2026
  • Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազային 15:5918 Օգս, 2026
  • ՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին 15:4218 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել 15:3918 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունը 15:3018 Օգս, 2026
  • Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 15:2618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2318 Օգս, 2026
  • Քուշները Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը 15:1318 Օգս, 2026
  • Հունաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 15:0318 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ կոնգրեսականը Երևանում է․ Փաշինյանն ու Միրզոյանը Համադեի հետ քննարկել են TRIPP-ը 15:0018 Օգս, 2026
  • Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ 14:5418 Օգս, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր 14:4818 Օգս, 2026
  • Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները 14:4618 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին 14:4118 Օգս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 14:3318 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 14:3018 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3018 Օգս, 2026
  • ՏՏ ոլորտի շրջանառությունն առաջին կիսամյակում 14.3 տոկոսով աճել է 14:1418 Օգս, 2026
  • «ԱՄԱՌ» ՍՊԸ կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 13:5718 Օգս, 2026
  • ՀԿԿ աշխատակիցների երեխաների աշխատանքները՝ ԺԱԹ-ում 13:4418 Օգս, 2026
  • Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ 13:3218 Օգս, 2026
  • Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում 13:2318 Օգս, 2026
  • Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 13:1518 Օգս, 2026
  • Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ 13:1318 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | 341 մլրդ դրամ՝ 6 ամսում․ ինչն է նպաստել ՏՏ ոլորտում շրջանառության աճին | 18.08.2026 12:5918 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը 12:5218 Օգս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 12:3918 Օգս, 2026
  • Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան 12:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:2218 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան 12:1518 Օգս, 2026
  • 2026-ի 6 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է, սպանության փորձերի թիվը՝ աճել 12:1018 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 12:0218 Օգս, 2026
  • Այս գիշեր Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ԱԹՍ 11:5918 Օգս, 2026
  • Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5518 Օգս, 2026
  • Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ 11:4618 Օգս, 2026
  • Անկարայի և Լոնդոնի հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն. Էրդողան 11:4318 Օգս, 2026
  • Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան 11:3218 Օգս, 2026
  • Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:1918 Օգս, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 11:1118 Օգս, 2026
  • Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը 11:0318 Օգս, 2026
  • ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք 10:5118 Օգս, 2026
  • Երևանում երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են 10:2718 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:2418 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը 10:1218 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | «Վարչաֆեստ 2026» երաժշտական մրցույթ-փառատոնին մեծ տոնախմբություն է սպասվում. վարչապետ 10:0018 Օգս, 2026
  • Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին 09:4718 Օգս, 2026
  • Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:3918 Օգս, 2026
  • Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը 09:1318 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0018 Օգս, 2026
  • Գրքային ջերմ միջավայր՝ «Գրականգառ»-ում 08:4818 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3018 Օգս, 2026
  • Օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում. վարչապետ 08:1218 Օգս, 2026
  • «Հայաստան. բաց դուռ»՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին 00:5118 Օգս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 00:1518 Օգս, 2026
  • «Փոքրիկ իշխանը»՝ նոր մոտեցմամբ. հրավիրում է ԳԱԿ Փոքր թատրոնը 23:4617 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 23:1817 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ 23:0017 Օգս, 2026
  • Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 22:4717 Օգս, 2026
  • Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար կարող են սահմանվել հաշվառման և երթուղիների նոր կանոններ․ Զբոսաշրջության կոմիտե 22:2517 Օգս, 2026
  • Բովանդակային խոսք, փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիք և պոեզիա. խայտաբղետ ելույթներ՝ ԱԺ նիստում 22:0917 Օգս, 2026
  • Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան 21:5117 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 21:3217 Օգս, 2026
  • Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը 21:2517 Օգս, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 21:0417 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն 21:0017 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեկ հրահանգով հոսանքազրկվել է մի ամբողջ խոշորացված համայնք․ բանավեճ ԱԺ-ում 21:0017 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 17. 2026 20:5217 Օգս, 2026
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015