Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով քանի՞ գործ է պատրաստ դատարան ուղարկելու համար: Հարցը խորհրդարանում, դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը:
Գլխավոր դատախազը նշեց, որ օրենքում ամրագրված է՝ ուսումնասիրության ընթացքում տեղեկությունները հրապարակային չեն:
«Բայց ես կարող եմ արձանագրել, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկված են, և կատարված լուրջ ու խոր աշխատանքների ընթացքում 10 անձի մասով գույքի վերջնական գնահատում ենք իրականացնում՝ օրինակա՞ն է, թե՞ ոչ: Դրանք իրենց տրամաբանական և լեգիտիմ հետևանքներն ունենալու են»,- ընդգծեց Դավթյանը: