Սիրիայի Աֆրին քաղաքի հազարավոր տեղահանված բնակիչներ բողոքի ցույց են կազմակերպել բնակավայրում երեք տարի առաջ Թուրքիայի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների դեմ: Այդ մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
Բողոքի ակցիան անցկացվել է Հալեպից 32 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված Ազ-Զիջարա շրջանում: Տեղահանված սիրիացիները դատապարտել են Թուրքիայի ռազմական ներկայությունն իրենց երկրում:
Ցուցարարները նաև քննադատել են միջազգային հանրությանը՝ իր լռության համար:
Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով Աֆրինը լքել է 150 հազար էթնիկ քուրդ: