Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հատուկ եռակողմ աշխատանքային խումբը կզբաղվի Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով:
«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրներին: Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ասել է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: