Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին տեղեկանում ենք Տեր Վահրամ քահանա Մելիքյանի Ֆեյսբուքի էջից։
Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Նորին Սրբությունը այցելել է նաև ազգի հերոս զավակների շիրիմներին։