ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:
Իր հերթին, Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը 1lurer.am-ի հետ զրույցում հերքեց մեկ այլ տեղեկություն, համաձայն որի՝ փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:
«Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,- ասաց Սեդա Աղբալյանը: