Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ բոլոր կուսակցությունները կհարգեն ընտրողներին ու կստեղծեն արդյունավետ բազմակուսակցական խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:
«Հուսով եմ՝ մենք կունենանք շատ արդյունավետ, գործնական ու բազմակուսակցական խորհրդարան: Դա այն որոշումն է, որ կայացրել է Վրաստանի ընտրողը՝ իր ձայնը տալով ինը կուսակցություններին: Մենք պետք է հարգենք ընտրողներին ու նրանց ցանկությունը»,- ասել է Վրաստանի նախագահը:
Վրաստանում այսօր անցկացվում է խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը: