• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ դարձնել ցանկացողները պատրաստվում են մասնակցել ընտրություններին. Արշակյան Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ... 20:49
Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․ նոր քրգործե՞ր են սպասվում Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․... 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2026 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:1827 Հոկ, 2020

Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդես եկավ ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Եղբայրներ և քույրեր.

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։

Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր:

Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։

Մեկ ամիս առաջ՝ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ:

Բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն կանգուն է, և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:

Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:

Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին:

Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:

Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին:

Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահություն: Ռազմական դրության, առավելևս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և, որ կարևոր է նաև, հանրային արգահատանքի:

Որևէ բան, որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում:

Սիրելի ժողովուրդ,

Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: և, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:

Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով: և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:

Եվ խնդիրը, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա: 

Եվ առավելևս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք:

Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների և վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։

Սա հնարավոր է դարձել, այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:

Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել Ազատ և Երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:

Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետև՝

Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,

Եվ տեսել քմծիծաղը ստի,

Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,

Մեր ոգին հանձնվել չգիտի:

Եվ ուրեմն՝ դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա և վերցրու քո հաղթանակը, կանգնիր և կերտիր քո հաղթանակը: և վստահ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը

Կեցցե՛ Հայոց բանակը ու Հայ զինվորը

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում,

Ազատ և Երջանիկ Արցախում»:

Դիտումների քանակ720
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան 10:1913 Փտր, 2026
  • Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը 10:0613 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Քաջալերում եմ կրթությունը և գիտելիքի զարգացումը. վարչապետը՝ ուսանողներին | 13.02.2026 10:0013 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0013 Փտր, 2026
  • Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը բաց է մարդատար մեքենաների համար 09:4713 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը ձնաբքի պատճառով փակ է 09:2713 Փտր, 2026
  • Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով այսօր հանդես կգամ․ Պապոյան 09:2213 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 09:1213 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:5413 Փտր, 2026
  • Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է․ սաստիկ բուք է 08:3413 Փտր, 2026
  • Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը 08:2513 Փտր, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2025-ին 18 մլրդ 773 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0413 Փտր, 2026
  • Նա մեծ է բոլոր մեծերից. Հրանտ Մաթևոսյանի 91-ամյակն է 01:0013 Փտր, 2026
  • Ապօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄ 00:3813 Փտր, 2026
  • Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ 00:1213 Փտր, 2026
  • Ով ինչքան ձայն կհավաքի, կորոշի ժողովուրդը, բայց դրսի ուժերը որևէ շանս չունեն. փորձագետ 23:5712 Փտր, 2026
  • Դաշնակիցների պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացել են. Ռյուտե 23:2512 Փտր, 2026
  • Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը. վարչապետ 23:0512 Փտր, 2026
  • Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան 23:0012 Փտր, 2026
  • Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը 22:5212 Փտր, 2026
  • Քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է․ Միրզոյան 22:4112 Փտր, 2026
  • ԱԺ-ում թեժ բանավեճ ու փոխադարձ մեղադրանքներ` ընդդիմության նախագծի քննարկմանը 22:2712 Փտր, 2026
  • Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում 22:1112 Փտր, 2026
  • Հարցազրույց Մխիթար Հայրապետյանի հետ 22:0012 Փտր, 2026
  • Հիմա Հայաստանն աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն. վարչապետ 21:5512 Փտր, 2026
  • 2026-ի ոսկե և արծաթե առաջին հուշադրամները 21:3912 Փտր, 2026
  • «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել 21:1912 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մտադրությունը և Սահմանադրության պահանջը 21:0012 Փտր, 2026
  • Գիտության մեջ կանանց ներգրավվածությունն ավելացել է 20:5712 Փտր, 2026
  • Լուվրի թանգարանի եզակի ցուցանմուշների մասին՝ առաջին ձեռքից 20:5112 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 12 Փետրուար․ 2026 20:4712 Փտր, 2026
  • Տուրիստական ընկերություններին կտրվեն բալեր, որոնք կարող են նվազել բողոքների դեպքում. Պապոյան 20:4312 Փտր, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ը պատրաստ են փոխզիջումների. Ֆիդան 20:3912 Փտր, 2026
  • Փետրուար 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3312 Փտր, 2026
  • ՄԱԿ-ի գործունեությունը՝ աշակերտների դիտակետում 20:2812 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.02.2026 20:2212 Փտր, 2026
  • ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ 20:1612 Փտր, 2026
  • 43 մլրդ դրամի ծրագիր՝ Գեղարքունիքում. մարզպետն ամփոփել է 2025-ը 20:0912 Փտր, 2026
  • Եվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. Օրբան 20:0312 Փտր, 2026
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 19:5412 Փտր, 2026
  • Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան 19:4812 Փտր, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ 19:4212 Փտր, 2026
  • Հայ ուշուիստը՝ միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին 19:3412 Փտր, 2026
  • Ինչու 5 մլն դրամ հատկացնել փաստաբանին, եթե կարելի է գնալ անվճար ճանապարհով. Գյումրու ավագանու նիստը 19:2512 Փտր, 2026
  • Վիրահատում են ռոբոտն ու մարդը. նախարարը ծանոթացել է նոր տեխնոլոգիայի հնարավորություններին 19:1612 Փտր, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:1112 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար 19:0212 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | 2024-ին տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխություն. վարչապետ | 12.02.2026 19:0012 Փտր, 2026
  • Նեթանյահուն հանդիպել է Թրամփին 18:5812 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցության շարունակումը 18:5212 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը 18:4412 Փտր, 2026
  • Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը 18:3112 Փտր, 2026
  • Հայկ Կոնջորյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործակցության հարցեր 18:2212 Փտր, 2026
  • Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․ վարչապետ 18:1712 Փտր, 2026
  • Երեք դեռահասները ծեծել են համադասարանցուն. նախաձեռնվել է քրեական վարույթ 18:1312 Փտր, 2026
  • Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը․ ՏԿԵՆ 18:0212 Փտր, 2026
  • Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ 17:5212 Փտր, 2026
  • Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին 17:4112 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանին առնչվող հարցի քվեարկությանը. Հայկ Կոնջորյան 17:2412 Փտր, 2026
  • Ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:0912 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան 17:0012 Փտր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր 16:5712 Փտր, 2026
  • Ժնևում գործող Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն 16:4912 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 16:4412 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:4112 Փտր, 2026
  • Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյա 16:3912 Փտր, 2026
  • ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում 16:3312 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց և մառախուղ․ ջերմաստիճանը կբարձրանա 16:2112 Փտր, 2026
  • Կարծում եմ, որ քննարկվող դրվագը որևէ կերպ հիմք չի կարող լինել Հակոբ Հակոբյանին ՀՌՀ անդամի կարգավիճակից զրկելու. Աղաջանյան 16:1212 Փտր, 2026
  • Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է. Ալեքսանյան 15:5212 Փտր, 2026
  • Հայաստանն ազատ է համագործակցելու ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում. Զախարովա 15:4312 Փտր, 2026
  • Հակոբ Մովսեսն ի՞նչ է ասել՝ միտք, և Դաշնակցության գաղափարական ինկվիզիցիան ծայր է առել մի նոր թափով. Հայկ Կոնջորյան 15:3612 Փտր, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր 15:3412 Փտր, 2026
  • Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետևողական քայլերը տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում 15:2212 Փտր, 2026
  • Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան 15:1412 Փտր, 2026
  • Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է 15:0812 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | 2025-ին միջինում մեկ հայտարարատուն ստացել է 81 հազար դրամ 15:0012 Փտր, 2026
  • Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը բռնի զավթելուն ուղղված գործողության մանրամասներ 14:5312 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարի տեղակալը ԱՏՁՄ 25-ամյակին նվիրված համաժողովին կարևորել է տեխնոլոգիական ոլորտի շարունակական զարգացումը 14:4212 Փտր, 2026
  • Հանրապետությունում փետրվարի 11-12-ը բացահայտվել է 171 հանցագործություն, գրանցվել 19 ավտովթար 14:3112 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3012 Փտր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1712 Փտր, 2026
  • Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով 13:5612 Փտր, 2026
  • Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 13:4312 Փտր, 2026
  • Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին 13:3612 Փտր, 2026
  • Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան 13:3212 Փտր, 2026
  • Արման Խոջոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները 13:1912 Փտր, 2026
  • Վարչապետը հույս հայտնեց, որ կդադարեցվեն դեսպանատների իներցիայով ծանուցումները՝ ՀՀ սահմանամերձ հատվածներ և Սյունիքի մարզ չգնալու հորդորով 13:1112 Փտր, 2026
  • 27-ամյա երիտասարդի տանը մարիխուանա է հայտնաբերվել. Ամասիայի համայնքային ոստիկանների բացահայտումը 13:0212 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | ՀՀ օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. վարչապետ 13:0012 Փտր, 2026
  • 2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան 12:4812 Փտր, 2026
  • Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով 12:4512 Փտր, 2026
  • Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում և հայտարարեն իրենց գործունեության մասին 12:3912 Փտր, 2026
  • 76 537 քաղաքացի 2025-ին հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. Փաշինյան 12:3412 Փտր, 2026
  • Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում. Զելենսկի 12:1912 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել 12:0812 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Փտր, 2026
  • Դաշնակցությունը պետք է հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ. Արթուր Հովհաննիսյան 11:5712 Փտր, 2026
  • Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը 11:5212 Փտր, 2026
  • Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում 11:4512 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015