• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Իրանին «բարեկամական խորհուրդ» է տալիս խուսափել պատերազմը տարածելուց. «Հարևաններ» Թուրքիան Իրանին «բարեկամական խորհուրդ»... 20:56
Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 20:29
Բաց հարթակ․ Ռոբերտ Քոչարյանն իր տեղն անգամ որդուն չի զիջի. Երեմյան Բաց հարթակ․ Ռոբերտ Քոչարյանն... 20:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին
Քաղաքականություն
19:1004 Հոկ, 2020

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում. վարչապետի հարցազրույցը «Բիլդ»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև:

«Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։

Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական էսկալացիայի մասին։

Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ է երևում, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում։

Մեկ շաբաթ է՝ մոլեգնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի համար արդեն տասնամյակներ շարունակ վեճեր և բախումներ են տեղի ունենում։ 1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փորձում են միջնորդել. այժմ իրավիճակն ամբողջովին սրվել է, քանի որ Ադրբեջանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ ցանկանում է վերցնել տարածքը։

«Հենց նոր տիկին կանցլերի հետ հեռախոսազրույց ունեցա»,- ներս մտնելիս ասում է Փաշինյանը։ Հայաստանը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։

«ԲԻԼԴ»-ը հարցնում է վարչապետին - Պարո՛ն վարչապետ, Հայաստանի մասին խոսելու փոխարեն աշխարհը խոսում է Դոնալդ Թրամփի և կորոնավիրուսով նրա վարակվածության մասին։ Դա Ձեզ տխրեցնո՞ւմ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից։

«Բիլդ» պարբերական – Որտեղի՞ց գիտեք այդ մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նրանք հավաքագրվել և տեղափոխվել են Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է։ Որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով երեք պատճառով է շատ կարևոր.

Առաջինը, որովհետև արդեն ասացի, որ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու:

Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ:

Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում:

«ԲԻԼԴ» պարբերական – Դուք հեռախոսազրույց եք ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օ՛Բրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ:

«ԲԻԼԴ» պարբերական – Միջազգային վերաբերմունքը հետևյալն է. «Ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, նաև ըստ ՄԱԿ-ի»…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում դա տարօրինակ հայտարարություն է։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ Խորհրդային Միության ձևավորման ժամանակաշրջանում է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և ընդ որում՝ Ստալինի կայացրած կամայական որոշման հետևանքով, Խորհրդային Միության ձևավորման փուլում: Իսկ եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից: Եվ, հետևաբար, ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախ դառնալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը:

«ԲԻԼԴ» պարբերական – Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Ադրբեջանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ դա Թուրքիայի և Էրդողանի կայսերապաշտական քաղաքականության հետևանք է։ Եվ կարծում եմ, որ մեծ հավանականությամբ խնդիր է դրված, որ Ադրբեջան անկախ պետությունը գոյություն չունենա, և այն ամբողջապես կլանվի Թուրքիայի կողմից։ Այդպիսով նաև, երբ ես խոսում եմ հայերի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին, ցանկանում եմ ընդգծել, որ դա ընդամենը միայն պատմական ատելության արտահայտություն չէ հայերի նկատմամբ: Խնդիրն այն է, որ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ Որովհետև Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը շատ ավելի հեռուն է գնում, քան Հարավային Կովկասը: Եկեք տեսնենք Թուրքիայի գործունեությունը Միջերկրական ծովում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, Իրաքում, Սիրիայում։ Եվ ես ցանկանում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Եվ եթե միջազգային հանրությունն այս փաստը պատշաճ արձագանքի չարժանացնի, ուրեմն անհրաժեշտ է Թուրքիային սպասել Վիեննայի մոտակայքում:

«ԲԻԼԴ» պարբերական – Արդյոք Գերմանիան իրեն հեռո՞ւ է պահում, զսպվածությո՞ւն է դրսևորում՝ զգուշանալով Էրդողանի արձագանքից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իմ խնդիրը չէ՝ մեկնաբանել Գերմանիայի քաղաքական գործիչների դիրքորոշումները: Ես պարզապես, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ներկայացնել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ գուցե նաև Գերմանիայի քաղաքական գործիչներին անհրաժեշտ է պատշաճ արձագանքել:

«ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ պետք է անի Գերմանիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա:

«ԲԻԼԴ» պարբերական – Կարո՞ղ է կանցլեր Մերկելն աջակցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է:

«ԲԻԼԴ» պարբերական – Գերմանիայում քննադատաբար են մոտենում նրան, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, և Պուտինը պատերազմ է մղում Սիրիայում և Ուկրաինայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես Ձեր հարցի գնահատականները կթողնեմ առանց մեկնաբանության, որովհետև ամենատարբեր իրադարձությունները տարբեր կողմերից, տարբեր երկրներից և տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ են երևում:

«ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի ձեզ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

«ԲԻԼԴ» պարբերական – Ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի:

«ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր համարում եք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով:

«ԲԻԼԴ» պարբերական – Դուք հնարավորություն ունե՞ք դիմակայելու ընդդեմ բարձր տեխնոլոգիական զենքերի, որոնք կիրառում է Ադրբեջանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները:

«ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ կարող է հիմա անել Գերմանիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ ես արդեն ասացի, որ հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եվ ասացի, որ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

«ԲԻԼԴ» պարբերական – Այսինքն՝ Գերմանիայի կառավարությունը, ինչպես և Էմանուել Մակրոնը, պետք է հստակ արձանագրի՞, թե ով է սկսել այս պատերազմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛։ Եվ պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում:

«Բիլդ» պարբերական – Շնորհակալություն, պարո՛ն վարչապետ:

Դիտումների քանակ3176
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ 00:1004 Հոկ, 2020 Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ Քաղաքականություն
  • Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլերին 20:3203 Հոկ, 2020 Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլերին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը անձամբ է փոխանցել որոշ թոշակառուների բանկային քարտերը 00:5521 Մար, 2026
  • ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտում պաշտոնապես բացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանը 00:4321 Մար, 2026
  • Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը նպաստել է նաև զբոսաշրջային հոսքերի աճին 00:2421 Մար, 2026
  • Իրանն ավելի ուժեղ է, քան թշնամին պատկերացնում է. Խամենեի 23:5120 Մար, 2026
  • Երևանում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ 23:2520 Մար, 2026
  • Մարտի 21-ի եղանակային կանխատեսումները 23:1320 Մար, 2026
  • Զբոսաշրջության կոմիտեն ընդունել է Global Affairs Canada-ի ներկայացուցիչներին 23:0020 Մար, 2026
  • Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Միրզոյան 22:5120 Մար, 2026
  • «Ովքեր որ ձեր քվեն գնում են, նրանք են ինքնությունը գողանալու». Մարթա Կոսի հանդիպումները՝ Գյումրիում 22:4220 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ–ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը 22:2120 Մար, 2026
  • Համատեղ վարժանք ոստիկանական և փրկարարական արձագանքի՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ 22:2020 Մար, 2026
  • Հարցազրույց Մարթա Կոսի հետ 22:0520 Մար, 2026
  • Դաս 5-րդ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:5720 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելու իրավունք չունի. Սուրեն Պապիկյան 21:3020 Մար, 2026
  • Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը վարկաբեկելու փորձ կա․ Գասպարյան 21:0920 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ինչի է բերելու Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի փորձը. Վարչապետի ուղերձը | 20.03.2026 21:0020 Մար, 2026
  • Գյումրու 2 մանկապարտեզում վաղ տարիքի խմբեր են բացվել 20:5920 Մար, 2026
  • Մարտ 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5520 Մար, 2026
  • Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Թեհրանին զիջումների գնալ և կտրուկ փոխել իր դիրքորոշումը հանուն խաղաղության 20:4520 Մար, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը 20:3920 Մար, 2026
  • Կրեմլին մոտ տնտեսագետները մինչև տարեվերջ ռեցեսիա են կանխատեսում ՌԴ-ում. «Իզվեստիա» 20:3420 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 20:2920 Մար, 2026
  • Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով 20:2320 Մար, 2026
  • Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն 20:1820 Մար, 2026
  • Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico 20:1420 Մար, 2026
  • 2025-ի ամբողջ ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. պաշտպանության նախարար 20:0420 Մար, 2026
  • Աստծո տանը պետք է լինի հոգևոր, ոչ թե քաղաքական քարոզ. Եկեղեցու բարենորոգման խորհրդին միացած քահանա 19:5820 Մար, 2026
  • Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:5120 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 20 մարտ. 2026 19:4620 Մար, 2026
  • Իրանի հետ սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժի, մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի ու մուտքի տենդենց չի նկատվել. Միրզոյան 19:3920 Մար, 2026
  • Իրանը հայտարարել է հարվածների նոր ալիքի մասին 19:3320 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը 19:2520 Մար, 2026
  • Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից կապի սպա 19:1920 Մար, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է վերացնել որոշ պատժամիջոցներ իրանական նավթի նկատմամբ. Բեսենթ 19:1420 Մար, 2026
  • Ունեցանք շատ հետաքրքիր քննարկում. ԱԽ քարտուղարը «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակում երկրորդ անգամ է հանդիպել ուսանողների հետ 19:0620 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Բարենորոգմանը միացել եմ եկեղեցին քաղաքականությունից հեռու պահելու համար. քահանա 19:0020 Մար, 2026
  • Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի կանոնակարգմանն ուղղված գաղափարներ 18:5920 Մար, 2026
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել 18:5120 Մար, 2026
  • Շվեյցարիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով 18:4420 Մար, 2026
  • Երևանում կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը 18:3820 Մար, 2026
  • Թատրոնը՝ որպես ինքնություն. երիտասարդական ներկայացում 18:3120 Մար, 2026
  • «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է 18:2220 Մար, 2026
  • Չենք պատրաստվում զորքեր ուղարկել Իրան. Թրամփ 18:1620 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այսօր անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին 18:1120 Մար, 2026
  • Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն. Փաշինյան 18:0520 Մար, 2026
  • 2025-ին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով. Պապիկյան 17:5920 Մար, 2026
  • Պարսից ծոցի երկրները հաղորդում են իրանական նոր հարձակումների մասին 17:5220 Մար, 2026
  • Նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով. Փաշինյանը՝ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերի մասին 17:4520 Մար, 2026
  • Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան 17:4220 Մար, 2026
  • Առաջիկա օրերին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով 17:3420 Մար, 2026
  • ՏԿԵՆ-ում քննարկվել է էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագրերի ընթացքը 17:2620 Մար, 2026
  • Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը 17:1720 Մար, 2026
  • Իսրայելը հարվածում է Իրանի կառավարական ուժերին 17:0920 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Առկա են նոր Սահմանադրության բազմաթիվ սևագիր տարբերակներ. նախարարության հերքումը 17:0020 Մար, 2026
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 250 մլն դրամի հարկ է վճարել 16:5720 Մար, 2026
  • Անձնական ֆինանսներ՝ կառավարումից մինչև խնայողություն 16:4820 Մար, 2026
  • Առաջիկա երկու տարիներին Հայաստանը կարիք կունենա կիբեռանվտանգության 500 նոր մասնագետի. ՀՏՀԳ 16:3920 Մար, 2026
  • ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից 16:2820 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականը 16:2120 Մար, 2026
  • Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 16:1120 Մար, 2026
  • Հանրային ոլորտի նորարարության III համաժողովում քննարկվել է Հայաստանի ԱԲ ապագան․ մասնակցել է նաև Գևորգ Մանթաշյանը 16:0220 Մար, 2026
  • ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան 15:5320 Մար, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչներն անդրադարձել են COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին 15:4520 Մար, 2026
  • Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից 15:3620 Մար, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ում առողջ ծերացման խոչընդոտները. ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալը 15:3120 Մար, 2026
  • Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ 15:2120 Մար, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեներում՝ մարտի 24-ին 15:1220 Մար, 2026
  • Հրազդանի երաժշտական դպրոցից հարվածային գործիք, էլեկտրական տաքացուցիչներ և այլ պարագաներ գողացած անձը հայտնաբերվել է 15:0420 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Սամվել Կարապետյանի տղաները ո՞ւր են եղել մինչև 27 տարեկանը. Սուրեն Պապիկյանի արձագանքը 15:0020 Մար, 2026
  • Շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել. արդարադատության նախարարություն 14:5720 Մար, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորությունը ստեղծված է. ԱՄՆ հետախուզական ծառայություն 14:5120 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանը և Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 14:4120 Մար, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 21-ին. Զելենսկի 14:2920 Մար, 2026
  • Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցել. Պապիկյան 14:2120 Մար, 2026
  • Կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ում պատերազմ նախապատրաստողների մասին 14:1420 Մար, 2026
  • Տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է. ՆԳ նախարար 14:0420 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան 13:5720 Մար, 2026
  • Կապան համայնքի Մանուկյան, Թումանյան և Ավետիսյան փողոցների հատման կամուրջը վերանորոգված է. Փաշինյան 13:4920 Մար, 2026
  • Ես չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. Թրամփ 13:4220 Մար, 2026
  • Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցի միջադեպի մասին 13:3120 Մար, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:2620 Մար, 2026
  • Իրանը կորցրել է հրթիռներ արտադրելու կարողությունը. Նեթանյահու 13:2420 Մար, 2026
  • «Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթ 13:1520 Մար, 2026
  • Մենք ունեցանք մեր տունը Օմանում, շատ շնորհակալ ենք Ձեզ և Կառավարությանը. քաղաքացին՝ ՀՀ ԱԳ նախարարին 13:0720 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-Ադրբեջան խաղաղությանը 13:0020 Մար, 2026
  • Իրականացվել են ստուգողական աշխատանքներ, և փաստական տվյալներ են ձեռք բերվել. ՆԳ նախարարը՝ Արտաքին հետախուզության ծառայության տեղեկության մասին 12:5920 Մար, 2026
  • Շարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համար. ՆԳ նախարարը՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին 12:5420 Մար, 2026
  • Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 12:4520 Մար, 2026
  • Կադրեր՝ Սիմոնի Paloma Rumba երգի տեսահովոլակի նկարահանման հրապարակից 12:3420 Մար, 2026
  • Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3020 Մար, 2026
  • Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համար 12:2720 Մար, 2026
  • Ամփոփվել է Ռոբոտների հաքաթոնը․ հայտնի են հաղթողները 12:1920 Մար, 2026
  • Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 12:1120 Մար, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 12:0420 Մար, 2026
  • Իրանը հայտնում է ամերիկյան F-35 կործանիչի խոցման մասին 11:5820 Մար, 2026
  • Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է 11:5320 Մար, 2026
  • «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ նախարար 11:4420 Մար, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծը 11:3620 Մար, 2026
  • 2025-ի ընթացքում ՀՀ սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ 11:2520 Մար, 2026
  • Ակտիվացնելով Հայաստան-սփյուռք կապերը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հունաստանի «Հայաստան» կենտրոնի համահիմնադրին 11:1320 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015