ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 9-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: