• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Մայիսի 25-ի վաղ առավոտյան... 00:03
Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ 18:46
Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ 17:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը. օրակարգ է բերվել «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը
Քաղաքականություն
00:0117 Հլս, 2020

Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը. օրակարգ է բերվել «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը

Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ է բերվել և քննարկվել «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։

Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին է ներկայացրել հուլիսի 12-ից մինչ օրս Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև՝ դրան նախորդած Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմական բնույթի զարգացումները, որոնք ակնհայտ վկայում են, որ հուլիսի 12-ին սկսած հարձակումը նախապես ծրագրավորված գործողություն է։

«Ադրբեջանի նախագահը, ով հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային իր նկրտումներով, մասնավորապես մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, ով մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձել է ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանն ունակ է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։

Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը։ Մենք այն դիտարկում ենք որպես գործիք այդ երկրի իշխանությունների ձեռքին՝ արտաքին թշնամու դեմ հասարակությունը համախմբելու, ներքին խնդիրներից՝ բռնապետական կառավարում, էնդեմիկ կոռուպցիա, մարդու իրավունքների առումով խայտառակ պատկեր, հիմնարար ազատությունների համատարած ոտնահարում, ուշադրությունը շեղելու համար»։

Դեսպան Արմեն Պապիկյանը նաև նշել է, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, երբ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնիսկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ, ինչպես բնակելի տներին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեսպանը հատուկ ընդգծել է Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։

«Քաղաքացիական բնակչության և ենթկառուցվածքների միտումնավոր թիրախավորումն առաջին անգամ չէ, որ կիրառվում է Ադրբեջանի կողմից։ Մենք դրան ականատես ենք եղել տարիներ ի վեր, մենք դա տեսանք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի կողմից իրագործվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորում․ քաղաքականություն, որն Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի այս վարքագիծը պետք է աներկբա դատապարտվի, և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է կրի դրանց ամբողջ պատասխանատվությունը»։

Դեսպան Պապիկյանը նշել է նաև, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում, դրանով իսկ վտանգելով իր իսկ քաղաքացիական բնակչությունը. «Նման դատապարտելի մարտավարությունը ևս նորություն չէ՝ այն օգտագործվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում իր իսկ սեփական ժողովրդի ապահովությունը և անվտանգությունը, ուր մնաց Հայաստանի և Արցախի ժողովրդինը»։

Այնուհետև Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարություն անելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի գործընկերներ և բարեկամ երկրների համապատասխան արձագանքի համար։

Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձել է Թուրքիայի կողմից արված հայտարարություններին, դրանք գնահատելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղիղ խրախուսում, ինչը ներկայիս լարված իրավիճակում բացարձակ անպատասխանատու և անընդունելի է։

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանի սահմանին այս լարվածությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ձևավորելու, ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորության սպառնալիքը, ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի՝ տեղում գործող միակ միջազգային ներկայության մշտադիտարկման կարողությունները։

Դեսպան Պապիկյանը հույս է հայտնել, որ ժողովուրդների միջև վստահության, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված նախաձեռնությունները միակ հնարավորությունն է ապահովելու կայունությունը տարածաշրջանում։

Դիտումների քանակ469
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ 08:1416 Հլս, 2020 Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա 10:4425 Մայ, 2026
  • Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան 10:2725 Մայ, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ 10:1025 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ընդդիմությունը փորձում է կեղծ թեզերով սարսափեցնել հանրությանը. քաղաքագետ | 25.05.2026 10:0025 Մայ, 2026
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին 09:4525 Մայ, 2026
  • Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 09:3225 Մայ, 2026
  • Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0725 Մայ, 2026
  • Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 08:4825 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2725 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0425 Մայ, 2026
  • Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ 00:0325 Մայ, 2026
  • ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին 23:0524 Մայ, 2026
  • ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի 22:3824 Մայ, 2026
  • Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան, Մարության. ընտրական ցուցակների ամենահարուստ առաջատարները 22:1024 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան 22:0024 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5424 Մայ, 2026
  • Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ 21:2024 Մայ, 2026
  • ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում 21:1424 Մայ, 2026
  • Հասարակական ցավը՝ քաղաքական տեխնոլոգիա. արտահոսած փաստաթղթերից մինչև զինված սպառնալիքներ 21:0424 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Ովքեր են ընտրական ցուցակների ամենահարուստները. ով ինչ է հայտարարագրել 21:0024 Մայ, 2026
  • Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին 20:4224 Մայ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն | Հարցազրույց Շահանե Հալաջյանի հետ 20:2124 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:0924 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.05.2026 19:0924 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն 15:1424 Մայ, 2026
  • Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ 14:2124 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով 14:0824 Մայ, 2026
  • Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներ 14:0024 Մայ, 2026
  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ 13:1224 Մայ, 2026
  • Եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութ 13:0924 Մայ, 2026
  • Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել 13:0524 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:4824 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը 12:4624 Մայ, 2026
  • Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան 11:2924 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 11:1224 Մայ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 469 մլն դրամի հարկ է վճարել 10:5924 Մայ, 2026
  • Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար 10:4024 Մայ, 2026
  • Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել 09:5424 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:4824 Մայ, 2026
  • Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Նիկոլ Փաշինյան 08:1324 Մայ, 2026
  • Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին 00:4224 Մայ, 2026
  • Լավ կյանքի ինդեքսում ՀՀ-ն աշխարհում 61-րդ հորիզոնականում է 00:2724 Մայ, 2026
  • Ամերիկահայ ականավոր գործիչների մեծարման միջոցառում Ֆիլադելֆիայում 00:0924 Մայ, 2026
  • Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Խաղաղության կորպուսի» 31-րդ խմբի ծառայությունը 23:5123 Մայ, 2026
  • Վարորդական վկայականի քննությունների կարգում մոդելային փոփոխություն կլինի. ՆԳՆ 23:3323 Մայ, 2026
  • Լավ լուր՝ Վայք համայնքի բնակիչների համար․ Վայոց ձորի մարզպետ 23:1523 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց 22:4923 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4023 Մայ, 2026
  • Վերականգնել ենք մեր ԶՈւ ամբողջ կարողությունը. Ղալիբաֆ 22:2423 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP 22:1923 Մայ, 2026
  • Խաղի նոր կանոններ վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում. գործընթացը կարագացնի գրավոր ընթացակարգը 22:1223 Մայ, 2026
  • Ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր. ԲՀԿ-ն բարեգործության անվան տակ անվճար շինանյութ է տվել 21:5723 Մայ, 2026
  • «Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ 21:4723 Մայ, 2026
  • Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ 21:2723 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Շատինի նախկին համայնքապետը հողամասերը ապօրինի վաճառել է իր հորաքրոջն ու կնոջ եղբորը 21:0023 Մայ, 2026
  • Սեզոնային գրիպ. պատվաստման հանդեպ վստահությունը մեծանում է 20:5823 Մայ, 2026
  • Հայ մեղվաբույծներն ու ոլորտի մասնագետները՝ մեկ հարթակում 20:5223 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 20:4623 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել. Ռուբիո 20:3623 Մայ, 2026
  • «Գույների թռիչք»՝ Բնության պետական թանգարանում 20:2323 Մայ, 2026
  • Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա 20:0823 Մայ, 2026
  • Փորձ է արվում Հայաստանն օգտագործել ՌԴ-ին վնասելու համար. Լավրով 19:4923 Մայ, 2026
  • Պետությունը կխրախուսի մասնավոր մանկապարտեզ հաճախելը 19:3123 Մայ, 2026
  • Պակիստանի բանակի ղեկավարը և Արաղչին քննարկել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները 19:1323 Մայ, 2026
  • Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում. Բաղաեի 18:5623 Մայ, 2026
  • Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն 18:3723 Մայ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր 18:2423 Մայ, 2026
  • Գևորգ Ջորջ Քասսաբյանի անհատական ցուցահանդեսը՝ Վանաձորում 18:0323 Մայ, 2026
  • Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները 17:4423 Մայ, 2026
  • ՔՊ-ն առաջինն է, 5 անգամ ավելի շատ քվե կստանա 2-րդ տեղում գտնվող ուժի համեմատ. IRI հարցումը 17:3623 Մայ, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ, կան ձերբակալվածներ 17:2423 Մայ, 2026
  • Լատվիայի օդային տարածքում կրկին անհայտ անօդաչու թռչող սարք է հայտնվել 17:1123 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | 622 հազար դոլար՝ լրտեսության համար. դատարանը քննում է Թևանյանի խափանման միջոցը 17:0023 Մայ, 2026
  • Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը 16:5323 Մայ, 2026
  • Վերանորոգումից հետո «Արազափ-1» պոմպակայանը կոռոգի 1400 հա հողատարածք 16:3423 Մայ, 2026
  • Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրելու գաղափարը 16:1523 Մայ, 2026
  • Համայնքին պատճառել է 24.5 միլիոնի վնաս. մեղադրյալի աթոռին Շատին համայնքի նախկին ղեկավարն է 15:5423 Մայ, 2026
  • Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով 15:3623 Մայ, 2026
  • Բարեկարգվում են Թալինի հրապարակն ու զբոսայգին. 25 մլն դրամ հատկացվել է հրապարակին, 12 մլն՝ այգուն 15:2923 Մայ, 2026
  • Չինաստանում ածխահանքերից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ 15:1623 Մայ, 2026
  • Մայիսի 25-28-ը Երևանի մի շարք փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ 15:1123 Մայ, 2026
  • Առանձնատուն, լողավազան, այգի. Ծառուկյանի փեսայից բռնագանձված գույքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից 15:0223 Մայ, 2026
  • Հունգարիան հետ է կանչում Միջազգային քրեական դատարանից դուրս գալու՝ նախկին իշխանության որոշումը. Մադյար 14:4323 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:2723 Մայ, 2026
  • ՃՏՊ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած 14:0923 Մայ, 2026
  • Հանդիպել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները 13:5623 Մայ, 2026
  • Քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը 13:5223 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը մեկնարկել է առանձին ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում 13:3523 Մայ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է 13:1823 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Գուլոյանին և կնոջը պատկանած ապօրինի գույքի արժեքը 1.1 մլն դոլար է, մակերեսը՝ 8600քմ 13:0023 Մայ, 2026
  • Պուտինը ահաբեկչություն է որակել Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հարվածները 12:3923 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12:3423 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձորում 12:2423 Մայ, 2026
  • Մի քանի երկիր կարող է միանալ Իրանի դեմ պատերազմին, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն. Ռուբիո 12:1323 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե 12:0123 Մայ, 2026
  • Շարունակվում է ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը 11:5523 Մայ, 2026
  • Կենտրոնացած ենք բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի հարցերի վրա. Բաղաեի 11:3223 Մայ, 2026
  • Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ. տեսանյութ 11:2323 Մայ, 2026
  • Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցել 11:1423 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է 10:5823 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015