Հունաստանի Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտնել է, որ այս շաբաթ երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսից առաջին մահը, վարակակիրների թիվն էլ հասել է 190-ի: Դրա տարածումը կանխելու համար ձեռնարկվել են խիստ կանխարգելիչ միջոցառումներ:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան էլ հաղորդել է երկրում կորոնավիրուսով երկրորդ դեպքի մասին:
Առաջին վարակված անձը Եվրոպա ուղևորությունից վերադարձած տղամարդ է: Նրա ամբողջ ընտանիքը կարանտինում է: