Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է միջուկային հնգյակի հետ հանդիպմանը, որը նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակի» գագաթնաժողովի անցկացման ժամանակացույցն ու վայրը կհամաձայնեցվեն առաջիկայում: