• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին նախագահները Ղարաբաղյան շարժումն օգտագործել են, որ թալանեն, հարստանան. Սաֆարյան Բաց հարթակ. Նախկին նախագահները... 20:45
ՄԻՊ-ի արձագանքը Ռուբեն Վարդանյանի նամակին ՄԻՊ-ի արձագանքը Ռուբեն Վարդանյանի նամակին 19:59
Բրյուսելը պետք է փոխի Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը. Բոճորիշվիլի. «Հարևաններ» Բրյուսելը պետք է փոխի... 19:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բանակ 16:4828 Հնվ, 2020

Հայոց բանակը փակել է 80-ականների զենքերի էջը. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ Տեր, Կաթողիկոս Ամենայն Հայոց

Պաշտպանության մեծարգո նախարար

Կառավարության հարգելի անդամներ

Պետական այրեր

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ

Պարոնայք սպաներ

Զինծառայողներ

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով։

Մեր տոնացույցում այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք՝ որպես 21-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի շնորհիվ, Հայոց ազատամարտի շնորհիվ։

Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր։ Մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին գտնված մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Վերջին հարյուր տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով։ 20-րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս Ցեղասպանության զոհ չի լինելու, և եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս։

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում։ Ինչո՞վ ենք զբաղված՝ կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները։ Եվ այսօր այն հարցն է, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք արել՝ Զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար։

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասել եմ այս տարվա ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո՜, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այսօր ի վիճակի է և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշվի տա, որ որևէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որևէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով, գողանում է մեր բանակից և գողանում է մեր զինվորից։

Ես ուրախ եմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և քաղաքացիներն ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք դրամով։ Եվ այդ գումարների մի հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով։ Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիպոթեկային վարկերով կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Խոսքն այն զինծառայողների մասին է, ում նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն արձանագրված է դե յուրե։ Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եվ այս քաղաքականությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը, լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը։

Ուրախությամբ եմ ընդգծում, որ 2019 թվականի հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են շոշափելիորեն։ Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, և հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա։ Եվ ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի իր հայրենիքով, պիտի հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին։

Հարգելի ներկաներ,

ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ ելույթն ավարտել մի բանաստեղծությամբ, որ գրել եմ 2016 թվականի մայիսի 19-ին՝ Հայոց բանակի կամավորականի կարգավիճակում գտնվելիս։ Բանաստեղծությունը կոչվում է «Հայոց զորքը հարթավայրում»։

Տիգրանի քաղաքի լանջերից

Հորիզոնն է ծփում անսահման,

Դարեր անց մենք այստեղ ենք նորից,

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,

Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,

Հորիզոնն այստեղ` մեր դիմաց է,

Թիկունքում՝ մեր արտերը կանաչ։

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,

Այս հողով իմ արյունն է հոսում,

Ես պատռել եմ զոհի հին կտակը,

Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

Եվ ուրեմն՝

կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,

կեցցե՜ Արցախի Հանրապետությունը,

կեցցե՜ հաղթանակած և փառապանծ Հայոց բանակը։

Շնորհակալ եմ»։

Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

 

Դիտումների քանակ45
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեր բանակի հանդեպ հպարտությունը աճելու է համատեղ աշխատանքով. Փաշինյան 14:5828 Հնվ, 2020 Մեր բանակի հանդեպ հպարտությունը աճելու է համատեղ աշխատանքով. Փաշինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Նեոնային լույսերի արտադրություն 09:3924 Ապր, 2026
  • Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հացահատիկ կտեղափոխվի 09:3024 Ապր, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի 09:0324 Ապր, 2026
  • Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները․ Ալեն Սիմոնյան 08:5924 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում | ՈՒՂԻՂ 08:5524 Ապր, 2026
  • Նյու Յորքի ֆորումում քննարկվել են գլոբալ ֆինանսավորման շրջանակի, միջազգային առևտրի, մասնավոր հատվածի, ֆինանսավորման դերակատարության վերաբերյալ հարցեր 08:5324 Ապր, 2026
  • Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊ 08:3824 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2424 Ապր, 2026
  • Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի․ վարչապետը հանդես է գալիս ուղերձով 08:0824 Ապր, 2026
  • Աշտարակում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է 08:0024 Ապր, 2026
  • ԱՄՆ-ը կպահպանի Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը մինչև համաձայնագրի կնքումը. Թրամփ 01:0124 Ապր, 2026
  • Իրինդը նոր ոռոգման ցանց կունենա. ջրի խնդիրը 70 տոկոսով կլուծվի 00:4824 Ապր, 2026
  • Զեղծարարություն Viber հավելվածով. գումար են պահանջել ծանոթ անձի անունից 00:2424 Ապր, 2026
  • Ոչ թե քանդում են, այլ կանխում քանդվելը. Ծիծեռնակաբերդի շուրջ աղմուկն ու կատարված ահռելի աշխատանքը 00:0224 Ապր, 2026
  • Ագարակ բնակավայրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա զոհ 23:4723 Ապր, 2026
  • Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 23:2123 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նիստ 23:1123 Ապր, 2026
  • Բիզնեսմեն չեն, այլ ջերմոցային պայմաններում փող աշխատելու, թալանելու մասնագետներ. վարչապետ 23:0023 Ապր, 2026
  • Ռիկսդագում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը 22:4223 Ապր, 2026
  • Հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է․ Ալեն Սիմոնյան 22:3623 Ապր, 2026
  • Իսակովի պողոտայում հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, տեղադրվում է նոր ծածկ 22:2723 Ապր, 2026
  • Վարչապետ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ 22:1623 Ապր, 2026
  • Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց 22:0923 Ապր, 2026
  • Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 22:0323 Ապր, 2026
  • Բյուրեղավանում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ․ համայնքապետարան 21:5323 Ապր, 2026
  • Հայր և դուստր Մանուկյանների կտավները՝ Նկարիչների միությունում 21:3023 Ապր, 2026
  • Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը 21:2123 Ապր, 2026
  • Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում 21:1323 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 23. 2026 21:0923 Ապր, 2026
  • Կեցցե՜ք դուք, վառ պահեցիք Ազատության ջահը. Միրզոյան 21:0123 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հարկերից ու եկեղեցուց մինչև ՀԱՊԿ և Ղարաբաղ. վարչապետի ճեպազրույցի շեշտադրումները 21:0023 Ապր, 2026
  • Ապրիլ 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5923 Ապր, 2026
  • Երկրի օրը՝ պատանի բնապահպանների հետ 20:5523 Ապր, 2026
  • ՀՀ ԱՆ և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ 20:5123 Ապր, 2026
  • Բազկահյուսակի վնասված նյարդացանցի վերականգնում՝ Հայաստանում 20:4723 Ապր, 2026
  • Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4223 Ապր, 2026
  • «Դի-Դի թրեյդ» ընկերությունը 2025-ին 4 մլրդ 768 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:3823 Ապր, 2026
  • Արքայազն Հարին Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաիանյում 20:3323 Ապր, 2026
  • Կադաստրային ծածկագիր չունեցող հողամասերի վրա ցանք իրականացրած ծրագրի շահառուները փոխհատուցում կստանան 20:2723 Ապր, 2026
  • Ավիացիոն անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք ժամանակակից ստանդարտներով ավիացիա. Նիկոլ Փաշինյան 20:2223 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.04.2026 20:1723 Ապր, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար փոխադարձ հողատարածքներ կտրամադրվեն 20:1223 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 20:0723 Ապր, 2026
  • Լիլիթ Մակունցը և Փիթըր Դ. Անդրեոլին քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 20:0223 Ապր, 2026
  • Լիբանանը չի կարող ստորագրել որևէ համաձայնագիր, որը չի ներառում իսրայելական ուժերի լիակատար դուրսբերում երկրի տարածքից. Սալամ 19:5823 Ապր, 2026
  • ՊԵԿ նախագահը և դեսպան Քոուլը քննարկել են ՄԹ կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակները 19:5323 Ապր, 2026
  • Դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները կվերանայվեն 19:4823 Ապր, 2026
  • ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել են Իրանից նավթ տեղափոխող նավ. Պենտագոն 19:4323 Ապր, 2026
  • Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս 300 հազար դրամ սոցաջակցություն կտրամադրվի 19:3823 Ապր, 2026
  • Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը 19:3323 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի եվրոպական մասնաճյուղի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները 19:2923 Ապր, 2026
  • Վերդիի «Ռեքվիեմ»-ը՝ ի հիշատակ Ցեղասպանության նահատակների 19:2523 Ապր, 2026
  • «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի 19:2123 Ապր, 2026
  • ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը 19:1623 Ապր, 2026
  • Ղազախստանը մտադիր է ուրան մատակարարել Ֆրանսիա 19:0923 Ապր, 2026
  • Կալուգացի օլիգարխը ասել է, թե մեր լավագույն հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում, մեր մյուս հայրենակիցները վատագո՞ւյնն են. Փաշինյան 19:0423 Ապր, 2026
  • Երևանում կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող մշակութային միջավայր. որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի 18:5623 Ապր, 2026
  • Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած 18:3923 Ապր, 2026
  • Կառավարության որոշումներով մի շարք ներդրումային ծրագրեր կխրախուսվեն 18:3423 Ապր, 2026
  • Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն է 18:2923 Ապր, 2026
  • 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ 18:2423 Ապր, 2026
  • Առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից. ԿԸՀ 18:1823 Ապր, 2026
  • Ֆիցոն ողջունել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկումը 18:1423 Ապր, 2026
  • Աննա Հակոբյանը ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարելիս առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով. «Իմ քայլը» հիմնադրամ 18:0823 Ապր, 2026
  • Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 18:0223 Ապր, 2026
  • Իրանը հիմա մեծ դժվարությամբ փորձում է հասկանալ, թե ով է իրենց առաջնորդը. Թրամփ 17:5923 Ապր, 2026
  • Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ. ուսուցչական աշխատաժողովի մարզային փուլն անցկացվել է 47 դպրոցում 17:5923 Ապր, 2026
  • 2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ով 17:5223 Ապր, 2026
  • Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցության լիակատար ապաշրջափակումը կարող է հիմնովին վերափոխել մեր տարածաշրջանը. Մարիա Կարապետյանը՝ Քիշնևում 17:4623 Ապր, 2026
  • Պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին. ոստիկանների բացահայտումը 17:4023 Ապր, 2026
  • Իսրայելը քանդում է Լիբանանի հարավում օկուպացրած հատվածների տները 17:3423 Ապր, 2026
  • Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը. այն կներկայացվի ԱԺ-ում 17:2823 Ապր, 2026
  • Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նախաքննության ավարտ՝ 1 անձի մասով 17:2223 Ապր, 2026
  • Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի 17:1923 Ապր, 2026
  • Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. ՓԾ-ն զգուշացնում է 17:1123 Ապր, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր 17:0523 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Ինձ համար ղեկավարն այն մարդն է, որը մարդկանց հետ է և մարդկանց կողքին. վարչապետ 17:0023 Ապր, 2026
  • Իջևանում ճանապարհների մոտ 80 տոկոսը նորոգված է 16:5923 Ապր, 2026
  • Իրանի շուրջ անորոշությունը պահպանվում է 16:5223 Ապր, 2026
  • Ստեփանավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4323 Ապր, 2026
  • Ուզում եմ խոստովանել՝ ես ուղիղ եթերում մոռացել եմ ՀԴՄ կտրոնը վերցնել. Փաշինյան 16:3523 Ապր, 2026
  • Նույնիսկ հոսանքի մատակարարումը չեն կարողացել երաշխավորել, խաղաղությունը ո՞նց են երաշխավորելու. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի հայտարարության մասին 16:2323 Ապր, 2026
  • Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը 16:2023 Ապր, 2026
  • ԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը 16:0923 Ապր, 2026
  • ՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համար 15:5623 Ապր, 2026
  • Արարատի մարզպետը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազն անդրադարձել են մարզի և ֆրանսիական համայնքների միջև համագործակցության ընդլայնմանը 15:4423 Ապր, 2026
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուները ներկայացրել են կազմակերպությունը ղեկավարելու իրենց տեսլականները 15:3423 Ապր, 2026
  • Բնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղում 15:2123 Ապր, 2026
  • Հայաստանը մասնակցում է «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը 15:1223 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Մոմի փողերը Կտրիճ Ներսիսյանի զարմիկների Mercedes G-ով պտտվելո՞ւ համար են. վարչապետ 15:0023 Ապր, 2026
  • Սլովակիան երեք ամսվա ընդմիջումից հետո կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարով 14:5323 Ապր, 2026
  • Ապրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ 14:3923 Ապր, 2026
  • Նրանք ուզում են ռևանշի հասնել և վերականգնել Դաշնակցություն-ԲՀԿ-Հանրապետական կոալիցիան. Փաշինյան 14:2423 Ապր, 2026
  • Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին 14:2223 Ապր, 2026
  • Ուրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Փաշինյան 14:1523 Ապր, 2026
  • Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա. Փաշինյան 14:1323 Ապր, 2026
  • Աշխատող մարդիկ ապրում են 50 տոկոսով ավելի լավ. վարչապետ 14:0323 Ապր, 2026
  • Մենք Երևանով էլ, Գյումրիով էլ շատ լուրջ պիտի զբաղվենք. Փաշինյանը՝ փողոցների վիճակի և խցանումների մասին 13:5823 Ապր, 2026
  • Հոգևորականները պետք է գործեն օրենքի դաշտում. Փաշինյան 13:4323 Ապր, 2026
  • Ես ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը՝ «խորոված փարթիին» մասնակցելու մասին 13:3223 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015