Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ալբանիայում: Մայրաքաղաք Տիրանայի մոտ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 6.4 մագնիտուդ: Կան ավերածություններ: Երկրաշարժի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ: Նախնական տեղեկության համաձայն, կա մեկ զոհ: Գրանցվել են նաև հետցնցումներ: