• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ՀՀ անկախության թշնամիներն են. Սուքիասյան Բաց հարթակ․ Գագիկ Ծառուկյանն... 20:38
Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական անձնակազմը. «Հարևաններ» Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել... 20:35
Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:4711 Հոկ, 2019

Պետք է կարողանանք մեր ժողովուրդների միջև երկխոսության ուղիներ գտնել. Փաշինյան

Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգելի նախագահ,
Պետությունների և պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,

Ես կցանկանայի իմ ելույթն սկսել՝ երախտագիտության խոսքեր հայտնելով հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիևիին և մեր բոլոր թուրքմեն գործընկերներին մեր նիստի գերազանց կազմակերպման և այն ջերմության ու ոգևորության համար, որով մեզ դիմավորեցին թուրքմենական հյուրընկալ հողում: Չեմ կարող չնշել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, ի դեպ, ես առաջին անգամ եմ այս քաղաքում, նրա հոյակապ ճարտարապետությամբ և ժամանակակից տեսքով:

Կցանկանայի նաև երախտագիտություն հայտնել Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահության շրջանակում Թուրքմենստանի կատարած աշխատանքի համար՝ ուղղված ԱՊՀ հետագա զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն արտացոլվել է մեր համագործակցության օրակարգում ընդգրկված հարցերի շարքում:

Այսօրվա քննարկմանը ներկայացված հարցերի կապակցությամբ կցանկանայի նշել հետևյալը՝  մենք ողջունում ենք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը: Փաստաթուղթը սահմանում է համագործակցության ռազմավարական նպատակները, որոնց իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է հետևողական և համակարգված աշխատանք՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով:

Մենք աջակցում ենք Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիայի ստորագրմանը: Կարծում եմ, որ Կոնվենցիան կօգնի, մասնավորապես, զարգացնել մեր համագործակցությունը կատարված հանցագործությունների համար ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ:

Մեր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի առանձնացնել Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ընդունված համատեղ ուղերձը՝ ուղղված մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանը: Կարևոր ենք համարում ինչպես մեր երկրներում, այնպես էլ արտասահմանում ապրող ժամանակակից երիտասարդներին ակտիվ իրազեկումն այն վճռորոշ դերի մասին, որ մեր ժողովուրդներն ունեցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:

Տարբեր գնահատականներով, այդ պատերազմում զոհվել են հայկական ծագում ունեցող մինչև 300 000 տղամարդ և կին: Մեր ժողովրդի ներկայացուցիչները ոչ միայն պայքարել են խորհրդային բանակի շարքերում, այլև ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից գրավյալ երկրներում գործող դիմադրության շարժմանը: Իմիջիայլոց, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարներից մեկը՝ Միսաք Մանուշյանը, հայ է եղել։

Մենք աջակցում ենք այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միտված ցանկացած կառուցողական քայլի և դեմ ենք դրանց սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին։

Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

Եվ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ իսկապես շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։

Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը։

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում նույնպես, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ մենք կրկնապատկել ենք Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։ Կարծում եմ, որ դա իսկապես շատ կարևոր որոշում է։

Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին։ Եվ կարծում եմ, որ նաև այսպիսի գագաթնաժողովներում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդների, մեր երկրների միջև լարվածությունը ոչ թե աճի, այլ, հակառակը, մենք կարողանանք գտնել երկխոսության, փոխադարձ զիջման, փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի ուղիներ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների նկատմամբ և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են։

Եզրափակելով ելույթս՝ հարգելի գործընկերներ, կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի ղեկավարությանը հաջող նախագահության համար և հույս հայտնել, որ ԱՊՀ շրջանակում բազմակողմանի համագործակցության կատարելագործմանն ու ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը շարունակական կլինեն:

Ցանկանում եմ նաև վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության շրջանակում մեր ուզբեկ գործընկերներին հնարավորինս աջակցելու առնչությամբ։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։

Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանի Հանրապետությանը և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ուզբեկստանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։ Կառավարության ղեկավարն այսօր կվերադառնա Երևան։

Դիտումների քանակ70
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նա խեղաթյուրում է փաստերը. Փաշինյանի պատասխանը՝ Ալիևին 18:5111 Հոկ, 2019 Նա խեղաթյուրում է փաստերը. Փաշինյանի պատասխանը՝ Ալիևին Քաղաքականություն
  • Վարչապետի օրակարգն ու պատասխանը՝ Ալիևին. ռեպորտաժ Թուրքմենստանից 13:1311 Հոկ, 2019 Վարչապետի օրակարգն ու պատասխանը՝ Ալիևին. ռեպորտաժ Թուրքմենստանից Քաղաքականություն
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևի հետ 12:3211 Հոկ, 2019 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2024 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0524 Հլս, 2026
  • Ինսուլտի դեպքերի մինչև 90%-ը հնարավոր է կանխարգելել 01:0024 Հլս, 2026
  • Ամառային ճամբար՝ գյուղատնտեսության հետ 00:4524 Հլս, 2026
  • Հութիների հարվածներն էլ ավելի են սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում 00:2824 Հլս, 2026
  • Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվող 00:1024 Հլս, 2026
  • Համերգաշար՝ նվիրված Քրիստոնեության 1725-ամյակին 23:5423 Հլս, 2026
  • Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող 23:3523 Հլս, 2026
  • Քննարկվել են Պարագվայում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և համայնքի մասին առկա տվյալների ճշգրտման հնարավորությունները 23:1323 Հլս, 2026
  • Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ 23:0023 Հլս, 2026
  • Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք․ ծրագիրը մեկնարկել է համերգով և նամականիշի թողարկմամբ 22:4523 Հլս, 2026
  • ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր 22:2923 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել 22:0923 Հլս, 2026
  • 30 տարվա էներգետիկ կախվածություն ՌԴ-ից՝ մեկ ստորագրությամբ. ՀՀ-ն կարող է գազ ներմուծել ևս 3 երկրից 21:5323 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել 21:3823 Հլս, 2026
  • Եվրոպայում օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում նոր ջերմային գմբեթ է սպասվում 21:2523 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական գյուղմթերքը՝ դեպի Եվրոպա․ ինչ խորհուրդներ են տալիս ԵՄ փորձագետները 21:0023 Հլս, 2026
  • Արջը, գայլն ու COP 17-ը 20:5923 Հլս, 2026
  • Հութիների գործողությունների համար Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին 20:5623 Հլս, 2026
  • Յուլիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5323 Հլս, 2026
  • Կանայք բիզնեսում և ՏԻՄ-երում՝ որպես համայնքների զարգացման ներուժ 20:4923 Հլս, 2026
  • Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել 20:4423 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 20:3923 Հլս, 2026
  • Տպավորություն է, որ Իրանը պատրաստ չէ գործարքի. Ռուբիո 20:3423 Հլս, 2026
  • Եվրահանձնաժողովը Google ընկերությանը պարտավորեցրել է 890 մլն եվրո տուգանք վճարել 20:2923 Հլս, 2026
  • Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգերը․ ԿԳՄՍՆ 20:2423 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 23. 2026 20:1923 Հլս, 2026
  • Իսրայելը ողջունել է Սաուդյան Արաբիայի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու վերաբերյալ Թրամփի առաջարկը 20:1423 Հլս, 2026
  • Արարատի մարզում բազմաբնակարանների կառուցմամբ կթարմացվի բնակարանային ֆոնդը. փոխվարչապետ 20:0923 Հլս, 2026
  • Եվրոպացի փորձագետները տպավորված են Հայաստանի ջերմատներով, ինտենսիվ այգիներով, ձկնաբուծարաններով 20:0423 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 19:5823 Հլս, 2026
  • Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հաստատվել է 14 ծրագրային հայտ 19:4923 Հլս, 2026
  • Կառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը 19:3823 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան 19:3023 Հլս, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելու մասին բանաձև է ընդունել 19:2423 Հլս, 2026
  • Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում 19:1723 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ 19:0823 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Առինջ մոլի» մի շարք տաղավարներ կնիքվել են. ՔԿ-ն ներկայացրել է պատճառները 19:0023 Հլս, 2026
  • Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր 18:5923 Հլս, 2026
  • Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև 18:4623 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան 18:3723 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները 18:2623 Հլս, 2026
  • Կալասը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մանրամասները 18:1823 Հլս, 2026
  • Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը 18:0923 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 17:5723 Հլս, 2026
  • Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի 17:4923 Հլս, 2026
  • Խաղաղություն, ենթակառուցվածքներ և երկկողմ կապեր․ Վահան Կոստանյանի քննարկումները Կանադայում 17:3823 Հլս, 2026
  • Սահմանվել է ֆոնդային բորսաների ցանկը 17:2623 Հլս, 2026
  • ՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալ 17:1423 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Հեռավար բնակարան գնելուց մինչև «Կանաչ տեխնոլոգիաների հաբ»․ Կառավարության նիստի որոշումները 17:0023 Հլս, 2026
  • Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով 16:5123 Հլս, 2026
  • Եթե Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի. Ղալիբաֆ 16:3823 Հլս, 2026
  • Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն հրավիրում է հետևել #DipTalk-ին 16:2823 Հլս, 2026
  • ՄԻՊ-ը և Կապանի ղեկավարը քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները 16:1723 Հլս, 2026
  • Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը 16:0623 Հլս, 2026
  • 2027 թվականին ԱՄՆ զինված ուժերին կհատկացվի աննախադեպ գումար՝ 1,15 տրիլիոն դոլար 15:5323 Հլս, 2026
  • Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները 15:2623 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում. Ռուբիո 15:1123 Հլս, 2026
  • Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը 15:0923 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Կրթական կենտրոն և տեխնոլոգիական 6 կացարան՝ Մարմաշենում. ներդրումը՝ 100 մլն դրամ 15:0023 Հլս, 2026
  • ԳԱԿ սաները՝ թատերական աշխարհում 14:5823 Հլս, 2026
  • Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը 14:4423 Հլս, 2026
  • 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում 14:2923 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները շարունակվում են 14:1623 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 14:0323 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմը 13:5423 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք 13:4823 Հլս, 2026
  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում 13:3923 Հլս, 2026
  • Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր 13:2723 Հլս, 2026
  • Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ 13:2223 Հլս, 2026
  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը 13:0923 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 4.4 մլրդ դրամ տուգանքի փոխարեն վարորդները վճարել են 3.4 մլրդ. ինչպես նվազեցնել շեմը 13:0023 Հլս, 2026
  • Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 12:5823 Հլս, 2026
  • Բագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվեն 12:4623 Հլս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ 12:3223 Հլս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրանական ականի վրա լցանավ է պայթել 12:2923 Հլս, 2026
  • Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը. դատախազություն 12:2023 Հլս, 2026
  • Արգելափակվել է Բաբ էլ Մանդեբի նեղուցը 12:1823 Հլս, 2026
  • Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու 12:1623 Հլս, 2026
  • Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը 12:0823 Հլս, 2026
  • Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է 12:0223 Հլս, 2026
  • Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հողամաս կտրամադրի 11:5223 Հլս, 2026
  • Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք 11:2723 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0023 Հլս, 2026
  • Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազություն 10:3823 Հլս, 2026
  • Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին 10:1423 Հլս, 2026
  • Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել 10:0823 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ 10:0023 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:5523 Հլս, 2026
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման և երեսարկի բետոնացման աշխատանքները 09:4123 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս 09:0423 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5623 Հլս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ 08:3823 Հլս, 2026
  • Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց 08:2523 Հլս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում 08:0423 Հլս, 2026
  • Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս միջազգային համաժողովին․ Աննա Հակոբյանը Եթովպիայում քննարկումների է մասնակցել 00:3223 Հլս, 2026
  • Հրաձգության Հայաստանի հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն 23:4722 Հլս, 2026
  • Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները 23:2622 Հլս, 2026
  • Ինչու վճարել նեղ մասնագետին, ինչու դեղատներում դեղը չկա. ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է 23:0022 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև 22:4622 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015