Հայկական երկրորդ հանրապետության պաշտպանության բանակի դիրքերում կլինեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:
Վաղը Մարտունու շրջանից դեպի հյուսիս՝ արցախաադրբեջանական շփման գծի պլանային դիտարկում կանի ԵԱՀԿ-ն: Առաքելությունը պայմանավորվել է Արցախի իշխանությունների հետ: Հայկական երկրորդ հանրապետության պաշտպանության բանակի դիրքերում կլինեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Պաշտոնական Արցախը պատրաստակամություն է հայտնել ապահովել նրանց անվտանգությունը։