Մեր երկրում Եվրամիության դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ համաձայնագիրը օգտակար է ոչ միայն Հայաստանին ու Եվրամիությանը, այլև տարածաշրջանի երկրներին, այնտեղ չկա որևէ դրույթ որևէ կողմի դեմ: Այն կարող է օրինակելի մոդել լինել Եվրամիության մյուս գործընկերների համար:
Ի՞նչ հնարավորություններ է բացելու Հայաստան-ԵՄ համաձայնագիրը քաղաքական, տնտեսական առումներով: Հանրային լայն քննարկում է սկսվել խորհրդարանում: Ազգային ժողով են հրավիրվել Եվրամիության և ԵԱՏՄ երկրների դեսպանները, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու կառավարության անդամներ: Մեր երկրում Եվրամիության դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ համաձայնագիրը օգտակար է ոչ միայն Հայաստանին ու Եվրամիությանը, այլև տարածաշրջանի երկրներին, այնտեղ չկա որևէ դրույթ որևէ կողմի դեմ: Այն կարող է օրինակելի մոդել լինել Եվրամիության մյուս գործընկերների համար: