Նրա խոսքով՝ Հայաստանն անվիճելիորեն ունի բացառիկ աշխարհաքաղաքական դիրք՝ գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում:
Հուսով ենք՝ Հայաստանը կարող է համագործակցության կամուրջ դառնալ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի ու Արևելքի միջև՝ Արմինֆո գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նրա խոսքով՝ Հայաստանն անվիճելիորեն ունի բացառիկ աշխարհաքաղաքական դիրք՝ գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում: Այդ պատճառով հասկանալի է տրամադրվածությունը՝ մի կողմից Ռուսաստանի հետ կառուցել դաշնակցային հարաբերություններ, մյուս կողմից՝ զարգացնել գործընկերային հարաբերություններ այլ երկրների և միջազգային կառույցների միջև: Դա վերաբերում է ԵԱՏՄ-ի, որի անդամ է Հայաստանը, և Եվրամիության միջև հարաբերություններին, որի հետ համաձայնագիրը նա ստորագրում է:
«Այդ առումով մենք հույս ունենք՝ որ և-և բանաձևը կարող է փոխարինել Արևմուտքի նախկին կամ-կամ մոտեցմանը: Մնում է հուսալ, որ ԵՄ մոտեցումը կփոխվի և Հայաստանը կարող է դառնալ հենց այն համագործակցության կամուրջը ԵՄ և ԵԱՏՄ միջև, որի մասին այդքան շատ խոսում են»,- ասել է դեսպան Վոլինկինը: