Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, թե դեմ են քվեարկելու, իսկ քաղաքական մեծամասնությունից կոչ են արել կողմ քվեարկել, որովհետեւ կայունացնող, իրատեսական բյուջե է:
Տղաները, որոնց 27-ը լրանում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 1-ը, եւ սահմանված կարգի խախտմամբ խուսափել են զորակոչից՝ չեն ծառայել, կարող են վերադառնալ, բաց թողած ամեն զորակոչի համար վճարել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը՝ կրկնակի ավելի, քան այժմ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Օրենքը կգործի մինչեւ 2019-ի ավարտը: Օրինագծի հեղինակները դաշնակցական եւ հանրապետական մի խումբ պատգամավորներ են: Հիմնավորում են, թե նախագիծը հեռու կպահի այն մտայնությունից, որ կարող են փող վճարելով՝ ազատվել բանակից: Ըստ հարակից զեկուցող պաշտպանության փոխնախարարի՝ մարդիկ չեն նստի, վերցնի թուղթ ու գրիչը եւ հաշվարկի, թե որքան գումարով կարող են ազատվել զինծառայությունից: Մինչեւ այս նախագծի քննարկումը Ազգային ժողովը ավարտել է 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, թե դեմ են քվեարկելու, իսկ քաղաքական մեծամասնությունից կոչ են արել կողմ քվեարկել, որովհետեւ կայունացնող, իրատեսական բյուջե է: