Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում կլինի նոյեմբերի 20-21-ը:
Հայ-ռուսական գործակցության բազմաթիվ հարցեր են ընդգրկված արտգործնախարարներ Նալբանդյանի և Լավրովի Երևանյան օրակարգում: Դաշնության արտաքին գերատեսչության խոսնակն ասել է՝ արտգործնախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում կլինի նոյեմբերի 20-21-ը: