Սա նախագահ Դոդոնի առաջին այցն է Հայաստան, որի հետ Քիշնևն ունի 25 տարվա դիվանագիտական հարաբերություն:
Նախագահ Սարգսյանի հրավերով՝ այսօր մեր երկիր է ժամանում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Նա կհանդիպի հայ պաշտոնակցի, Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի հետ, կայցելի «Թումո», Շախմատի ակադեմիա, Մայր Աթոռ և Ծիծեռնակաբերդ: Սա նախագահ Դոդոնի առաջին այցն է Հայաստան, որի հետ Քիշնևն ունի 25 տարվա դիվանագիտական հարաբերություն: Մինչ օրս Հայաստանի և Մոլդովայի միջև ստորագրվել է 18 փաստաթուղթ, 17 համաձայնագիր, 1 հուշագիր: Մեր երկրի նախագահը 4 տարի առաջ է եղել Մոլդովայում, Երևան այցելել են Մոլդովայի վարչապետն ու փոխվարչապետը: Առևտրաշրջանառությունն անցած տարի կազմել է 1.3 միլիոն դոլար: