ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարկետման իրավունքը սահմանափակող օրենքին ընդդիմացող ուսանողների դասադուլին:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարկետման իրավունքը սահմանափակող օրենքին ընդդիմացող ուսանողների դասադուլին: Նա ասել է, որ ինքն էլ 1996 թվականին ոչ միայն դասադուլներ է կազմակերպել, այլեւ մասնակցել նստացույցի և հացադուլի: Շարմազանովի գնահատմամբ այն ժամանակ վիճակն անելանելի էր, որովհետև իշխանությունը երիտասարդությանը լսելու ցանկություն չուներ, սակայն այսօր, ըստ նրա, վիճակը բոլորովին այլ է: ՀՀԿ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ուսանողներին ընդունել է Կրթության նախարարը, իսկ պաշտպանության նախարարի առաջարկած քննարկմանը դասադուլավորները չեն մասնակցել: