Ֆինանսական համակարգում այս փոփոխությունը պատգամավոր Հրանտ Բագրատյանը համարել է 25 տարվա հնության անպտուղ քաղաքականություն:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախօրեին քննարկած բոլոր օրինագծերը: Այժմ օրենսդիրը շարունակում է կուտակային կենսաթոշակների մասին նախագծերի փաթեթի քննարկումը, որով նախատեսվում է հստակեցնել կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների և այլ անձանց կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը:
Ֆինանսական համակարգում այս փոփոխությունը պատգամավոր Հրանտ Բագրատյանը համարել է 25 տարվա հնության անպտուղ քաղաքականություն: Հակոբ Հակոբյանը հակադարձել է, ըստ նրա՝ Բագրատյանը, որպես տնտեսագետ, միշտ եղել է ռիսկային քաղաքականության կողմնակից, բայց տնտեսությունը զարգացնելու համար կայունություն է պետք: