Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր տեսակետն է հայտնել այդ երկրի Արտգործնախարարությանը՝ Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների կապակցությամբ։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր տեսակետն է հայտնել այդ երկրի արտգործնախարարությանը՝ Պետական դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների կապակցությամբ։
Էքսցենտրիկ վարքագծով հայտնի պատգամավորի արտահայտությունների վերաբերյալ դեսպան Օլեգ Եսայանը նշել է. «Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ ապացույցներն են տարբեր հարցերի շուրջ նրա անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լուրջ վերաբերվել Հայաստանի նկատմամբ արտահայտություններին և հատկապես փորձել ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում՝ նույնպես անլրջություն է: Պարբերաբար Ժիրինովսկու կողմից՝ երևույթների հանդեպ արտառոց մեկնաբանությունները, դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումները, որոնք նպատակ ունեն ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ Դա, հատկապես, նկատելի է Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Դաշնության պետդումայի խիստ տարօրինակ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել Ռուսաստանի Արտգործնախարարություն, որտեղից էլ համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»,- նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունում: