Ձմեռ-գարուն անցմանը Հայաստանում կտրուկ սրվում են սրտի իշեմիկ ու զարկերակային գերճնշման հիվանդությունները, ինչին նպաստում են մթնոլորտային պայմանները, օրվա լուսավորության փոփոխությունը, տատանվող ջերմաստիճանը, գարնանը բնորոշ ամպամածությունը:
Հիվանդությունների սրմանը նպաստում է նաև ձմեռային սննդակարգի վիտամինային աղքատիկությունը, ֆիզիկական պասիվությունը, երկար ժամանակ փակ տարածությունում մնալը: Ըստ Նյարդաբան Սամսոն Խաչատրյանի՝ գարնանը բարձրանում է նաև ուղեղանոթային հիվանդությունների ռիսկը, ինչն էլ կարող է նույնիսկ սրտի կաթվածի հանգեցնել: Անցումային շրջանում հնարավոր բարդություններից խուսափելու համար մասնագետները հորդորում են զերծ մնալ ինքնաբուժումից, գանգատներ ունենալու դեպքում հարևանի կամ բարեկամի խորհրդին հետևելու փոխարեն անհապաղ դիմել բժշկի:
Մանրամասները՝ տեսանյութում