Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի երեխաների համար մատչելի տարբերակի շնորհանդեսը:
Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի երեխաների համար մատչելի տարբերակի շնորհանդեսը, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և Էյվա արվեստների հիմնադրամը:
Մշակված գրքույկը ներկայացնում է կոնվենցիայի հոդվածները երեխաների համար մատչելի կերպով, նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրավունքների մասին իրազեկումը ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների, խնամատարների և ուսուցիչների շրջանում:
Միջոցառմանը նաև տեղի ունեցավ «Հրեշտակի աղոթքը» երգի պրեմիերան: Այն կատարեցին Երևանի քաղաքապետարանի «Ձայնի Պահպանման» վոկալ ստուդիայի սաները՝ մի շարք մանկատների երեխաների հետ համատեղ, լսողական խնդիրներ ունեցող երեխաների սուրդոթարգմանությամբ և Երևանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: