Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից նոյեմբերի 25-ին ձերբակալված անձանցից մեկը՝ Արման Հայրապետյանը, վերջին 10 ամիսների ընթացքում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող: Արման Հայրապետյանը եղել է հերթափոխային ռեժիմով աշխատակից, ունեցել է շաբաթը մեկ հերթափոխ:
Մենք հետեւում ենք իրավական գործընթացներին եւ կարծում ենք, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Արման Հայրապետյանի առնչությունը դրան: