Օրը լավ և դրական էմոցիաներով սկսելու համար, պետք է ընդամենը վաղ առավոտից միանալ Առաջին ալիքին:
Երբ գալիս է սեպտեմբերը, հանրային հեռուստաընկերության մշտական հեռուստադիտողները լավ գիտեն` առաջինի եթերում սիրված հաղորդումների կողքին հայտնվում են ուսուցողական, գիտական, զվարճալի և ժամանցային նոր հաղորդումներ: Այս տարին էլ բացառություն չէ:
Օրը լավ և դրական էմոցիաներով սկսելու համար, պետք է ընդամենը վաղ առավոտից միանալ Առաջին ալիքին: Գեղեցկության գաղտնիքներից, առողջապահական խորհուրդներից, էթիկետի կանոններից մինչեւ մարզ ու գյուղ, ամենավաղ արթնացող լրագրողական թիմը ամառային արձակուրդներին թարմացրել է «Առավոտ լուսոյի» երանգները:
Առաջին ալիքի եթերում մեկնարկում է ամենաերաժշտական «Գուշակիր մեղեդին» շոուն: Հաղորդավար Ավետ Բարսեղյանը խոստանում է ապահովել իսկական թեժ մրցակցություն:
Առաջին ալիքի փոքրիկ հեռուստադիտողները նույնպես իրենց գրեթե բոլոր հարցերի պատասխանները կարող են գտնել հենց մեր եթերում:
Մանրամասները՝ տեսանյութում