Խմբի անդամները երկու մարդ էին սպանել, որոնցից մեկը 17 տարեկան պատանի էր, երրորդին ծանր վնասվածքներ հասցրել:
Մեկ տարի առաջ, Քարվաճառում հատուկ գործողություն անցկացվեց, որի ընթացքում ոչնչացվեց ադրբեջանցի մեկ, և ձերբակալվեց երկու դիվերսանտ: Ադրբեջանում սակայն շտապեցին հերքել նրանց դիվերսանտ լինելը և նույնիսկ փորձեցին մարդասիրական երանգ հաղորդել այս պատմությանը, պնդելով, թե երեք ադրբեջանցիները սովորական քաղաքացիներ են, որոնք նախկինում ապրել են այդ տարածքներում, իսկ հիմա եկել են իրենց ծնողների շիրիմիներին այցելելու:
Ամեն ինչ շատ հուզիչ կլիներ, եթե հակառակն ապացուցող բազմաթիվ փաստերը չլինեին, ինչպես նաև բացառիկ կադրերը: Հիշեցնենք, որ այդ խմբի անդամները Քարվաճառում գտնվելու ընթացքում երկու մարդ էին սպանել, որոնցից մեկը 17 տարեկան պատանի էր, երրորդին ծանր վնասվածքներ հասցրել: Այս տեսանյութից հետո որևէ մեկի մոտ կասկած անգամ չի կարող մնալ, որ մեկ տարի առաջ, հայկական սահմանն անցնողները ոչ թե խաղաղ ադրբեջանցիներ էին, այլ դիվերսանտ-մարդասպաններ:
Մանրամասները՝ տեսանյութում