Նա պատրաստ է անձամբ հանդիպել անգամ քննադատության հեղինակներին, քննարկել և շտկումներ մտցնել ծրագրերում:
Տնտեսական բլոկի բոլոր նախարարների մասնակցությամբ, հայտնի տնտեսագետների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու գիտնականների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգրկուն համաժողովում քննարկեց Կառավարության տնտեսական օրակարգը: Գլխավորը, որ երկրի տնտեսական քաղաքականության հանդեպ վարչապետը նկատել է վերջին շրջանում, երկու բան է՝ հոռետեսություն, բացասական տրամադրությունների ստեղծում ու տարածում, և երկրորդ, խնդիրները նավթի գների և այլ, մեզնից չկախված հանգամանքների վրա բարդելու միտում: Դրանք երկուսն էլ վարչապետ Աբրահամյանն անընդունելի համարեց:
Նա շեշտեց, որ տարածաշրջանային բացասական զարգացումները, նավթի և հումքի գներն օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոց: «Իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար»,- շեշտեց վարչապետը: Նա հավաստիացրեց, որ պատրաստ է անձամբ հանդիպել անգամ քննադատության հեղինակներին, քննարկել և շտկումներ մտցնել ծրագրերում:
Գործադիր իշխանության ղեկավարը չշրջանցեց վերջին ամիսների ամենաթեժ թեման՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, նշելով, որ կառավարությունն ամեն ինչ անելու է ոլորտը ֆինանսապես առողջացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում